Հենրիխ Մխիթարյան. Ոչ ոք չէր սպասում, որ թուրք ֆանատները կփչացնեն խաղը

Հենրիխ Մխիթարյան. Ոչ ոք չէր սպասում, որ թուրք ֆանատները կփչացնեն խաղը

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է ակումբի պաշտոնական կայքին Ստամբուլում «Ֆեներբախչեի» հետ խաղում կատարվածի մասին:

«Կարծում եմ, որ նրանք պատրաստ էին ֆանատների որոշ ակցիաների, սակայն, հազիվ թե որևէ մեկը սպասում էր, որ նրանք կփչացնեն ամբողջ խաղը: Այնպես ստացվեց, որ մենք 70 րոպեից քիչ խաղացինք: Հուսով ենք, որ «Լիոնի» հետ ամեն ինչ այլ կերպ կլինի, մենք տանն ենք խաղալու, մեր երկրպագուները թուրքերի նման իրենց չեն պահի»,-ասել է Մխիթարյանը:

Հուլիսի 21-ին մրցավարը Ստամբուլում ընթացող «Շախտյոր»-«Ֆեներբախչե» խաղը ստիպված էր կասեցնել 67-րդ րոպեին, քանի որ թուրք երկրպագուները անկարգություններ էին հրահրում:

Մրցակցի մասին Մխիթարյանն ասել է, որ իր թիմը ծանոթ էր թուրքական թիմերի ոճին և մեկնել էր Ստամբուլ ֆուտբոլ խաղալու և հաղթելու համար: «Այդպիսով, մենք պետք է հարմարվեինք երկու խաղի ժամանակացույցին, հաղթեինք: Մեզ համար դա շատ կարևոր էր: Սակայն, այնպես ստացվեց, որ խաղն ավարտին չհասավ»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---