Շախմատի «Սևանա լիճ» մրցաշարի առաջատարն է Հրանտ Մելքումյանը 4 միավորով

Շախմատի «Սևանա լիճ» մրցաշարի առաջատարն է Հրանտ Մելքումյանը 4 միավորով

PanARMENIAN.Net - Մարտունիում շարունակվում է ավանդական միջազգային «Սևանա լիճ» շախմատի մրցաշարը, որին մասնակցում է 10 գրոսմայստեր:

Հուլիսի 27-ին տեղի են ունեցել 6-րդ տուրի պարտիաները: Զավեն Անդրիասյանի հանդեպ տարած հաղթանակի շնորհիվ, մրցաշարային աղյուսակի առաջատարն է դարձել Հրանտ Մելքումյանը 4 միավորով: 3,5-ական միավոր են վաստակել վրաց և չինացի գրոսմայստերներ Բահադուր Ջոբավան ու Չժոու Ցզյանչաոն: 6-րդ տուրում Ջոբավան կարողացավ հաղթել Տիգրան Պետրոսյանին, որն ունի 3 միավոր, իսկ Ցզյանչաոն միավորները կիսել է Սերգեյ Ժիգալկոյի հետ Բելառուսից:

Իր հաշվին 3 միավոր ունի Ավետիք Գրիգորյանը, նա ոչ ոքի է խաղացել Սամվել Տեր-Սահակյանի հետ (2 միավոր): Արման Փաշիկյանը վաստակել է 2,5 միավոր: Մրցաշարը կավարտվի հուլիսի 30-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---