Համահայկական խաղեր. Բասկետբոլի հաղթող դարձավ Լոս Անջելեսի թիմը` եզրափակչում հաղթելով Սոչիին 22 օգոստոսի 2011 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Համահայկական խաղերի բասկետբոլի եզրափակչում, որը տեղի է ունեցավ «Միկա» մարզասրահում, խաղացին 2007-ին և 2009-ին այդ խաղերի հաղթող Սոչիի և Լոս Անջելեսի թիմերը: Թիմերը ողջ մրցաշարի ընթացքում աչքի ընկան գեղեցիկ և հիանալի խաղով և եզրափակչում նույնպես բոլոր ջանքերը գործադրեցին երկրպագուներին անմոռաց խաղ ցուցադրելու համար: Առաջին երկու խաղափուլերում 21:16 հաշվով առաջատար էին Սոչիի բասկետբոլիստները, երրորդ խաղափուլի վերջում հաշիվը հավասար էր` 56:56, իսկ չորրորդ խաղափուլում հավասար պայքար էր ընթանում, և հաղթողը որոշվեց լրացուցիչ ժամանակում: Լոս Անջելեսը հաղթանակ տարավ 93:86 հաշվով: Երրորդ տեղը զբաղեցրեց Գլենդելը, որը 91:87 հաշվով հաղթեց Թեհրանին: Բոլոր մրցանակակիրներին պարգևատրեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Լոս Անջելեսի թիմի բասկետբոլիստ Վահրամ Ամայակյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 2007-ին Սոչիի թիմից կրած պարտությունից հետո թիմն անպայման ցանկանում էր հաղթանակ տանել: «Խաղը շատ բարդ էր, բայց, անկասկած, ուրախ եմ, որ մենք ավելի ուժեղ էինք և կարողացանք հաղթանակ տանել»,- ասաց Ամայակյանը: Կանանց շարքում չեմպիոնի տիտղոս նվաճեց Թեհրանի թիմը, որը եզրափակչում 86:67 հաշվով հաղթեց Գլենդելին, իսկ Գյումրին զբաղեցրեց 3-րդ տեղը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |