Մարեկ Համշիկ. Հայաստանի հավաքականի հետ խաղը հեշտ չի լինի

Մարեկ Համշիկ. Հայաստանի հավաքականի հետ խաղը հեշտ չի լինի

PanARMENIAN.Net - Սլովակիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Մարեկ Համշիկը Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ, որը կայանալու է սեպտեմբերի 6-ին Ժիլինում 2012-ի ԵԱ ընտրական մրցաշարի շրջանակներում, ասել է, որ Երևանում տեղի ունեցած առաջին խաղում իրենք զգացել են հակառակորդի իրական ուժը: Այդ ժամանակ հայկական թիմը հաղթանակ էր տարել 3:1 հաշվով:«Առաջին խաղում մենք զգացինք, որ հակառակորդն ուժեղ է, և մեզ համար այս խաղը սեփական հարկի տակ հեշտ չի լինի, բարդ խաղ է սպասվում»,- Համշիկի խոսքերն է մեջբերում futbal.pravda.sk-ն:

Նրա կարծիքով, նրանց իսկական պայքար է սպասում Ռուսաստանում, որի հետ Սլովակիան խաղալու է հոկտեմբերի 7-ին: «Հայաստանի հետ խաղից հետո շատ բան պարզ կլինի»,- ասել է Համշիկը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---