Վահագն Սահակյան. Մբամբայի հետ մենամարտում Դարչինյանը ցույց տվեց գեղեցիկ ու հզոր բռնցքամարտ 5 սեպտեմբերի 2011 - 16:13 AMT PanARMENIAN.Net - «Վիկը ցույց տվեց գեղեցիկ ու հզոր բռնցքամարտ: Ընդհանրապես, բռնցքամարտի երեկոն Երևանում շատ գեղեցիկ էր և բոլոր հայ բռնցքամարտիկները լավ էին պատրաստվել մենամարտերին: Երբ ես տեսա, թե ինչպես է երկրպագում մեր հանդիսատեսը, Հայաստանում մենամարտ անցկացնելու ցանկությունն ավելի ուժեղացավ»,-ասել է հայ բռնցքամարտիկ Վահագն Սահակյանը (Դավիթ Գրաֆ), որը հերթական հաղթանակից հետո ժամանել է Հայաստան հատուկ Վիկ Դարչինյանի մենամարտին ներկա գտնվելու համար: «Հայաստանն ընդդեմ աշխարհի» բռնցքամարտի երեկոն տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին, Դարչինյան-Մբամբա մենամարտից բացի, ռինգ դուրս եկան նաև Ազատ Հովհաննիսյանը, Գաբրիել Տոլմաջյանը և Հովհաննես Ժամկոչյանը, բոլոր հայ բռնցքամարտիկները հաղթանակ տարան: Ըստ Սահակյանի մարզիչ ու մենեջեր Ժիրայր Գրաֆի, Դարչինյան-Մբամբա հանդիպման բոլոր երկրպագուները նոկաուտ էին ակնկալում: «Կարևորը, որ Վիկի կատարմամբ մենք տեսանք շատ գրավիչ բռնցքամարտ, երևում էր, որ նա ամեն ինչ անում է նոկաուտի հասնելու համար: Կցանկանայի շնորհակալություն հայտնել Վիկին անմոռանալի երեկոյի համար»: Իր 37-րդ հաղթանակը Դարչինյանը նվիրեց Հայաստանի և Արցախի անկախության 20-ամյակին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |