Երևանյան ֆուտբոլի երկրպագուները չեն կասկածում, որ Հայաստանի հավաքականը կհաղթի Մակեդոնիային 19 սեպտեմբերի 2011 - 20:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները չեն կասկածում, որ հոկտեմբերի 7-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում հայ ֆուտբոլիստները կկարողանան հաղթել Մակեդոնիայի հավաքականին: PanARMENIAN.Net ի թղթակցի անցկացրած հարցման համաձայն, երկրպագուների կարծիքները կիսվել են. նրանց մի մասը վստահ է, որ Հայաստանի հավաքականը հաղթանակ կտանի խոշոր հաշվով` 3:1, 4:0 կամ 3:0, իսկ մյուսները գտնում են, որ ֆուտբոլիստները միայն մեկ գոլ կկարողանան խփել: Ֆուտբոլի որոշ գիտակներ անգամ նշել են այն ֆուտբոլիստների անունները, որոնք գոլի հեղինակ կդառնան, նրանք են Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանն ու Գևորգ Ղազարյանը: Իսկ հանդիպման տոմս գնած և մարզադաշտում հավաքականին երկրպագելու պատրաստվողները նշել են, որ խաղից միայն հաղթական ելք են ակնկալում, քանի որ վճռվում է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը: Նրանք գտնում են, որ Մակեդոնիայի հանդեպ հաղթանակը հայ ֆուտբոլիստներին վստահություն կբերի. «Մենք հավատում ենք մեր մարզիկներին, և անգամ եթե նրանց չհաջողվի ԵԱ հասնել, մենք ուրախ ենք, որ Հայաստանում ֆուտբոլը զարգանում է, մենք հոյակապ հավաքական ունենք»: Հայաստանի հավաքականը B խմբում 14 միավորով 3-րդ տեղում է, խմբի առաջատարը Ռուսաստանն է 17 միավորով, 2-րդ տեղում Իռլանդիան է, որը 15 միավոր է հավաքել: Մակեդոնացիներին սեփական հարկի տակ ընդունելուց հետո` հոկտեմբերի 11-ին, Հայաստանի հավաքականն իր ուժերը կչափի Իռլանդիայի հավաքականի հետ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |