Հայ բռնցքամարտիկները Բաքվում կայանալիք ԱԱ-ում իրենց ելույթները կսկսեն սեպտեմբերի 27-ին

Հայ բռնցքամարտիկները Բաքվում կայանալիք ԱԱ-ում իրենց ելույթները կսկսեն սեպտեմբերի 27-ին

PanARMENIAN.Net - Բաքվում տեղի ունեցավ բռնցքամարտի աշխարհի առաջնության պաշտոնական վիճակահանությունը 10 քաշային կարգերում: Առաջանությունն ընտրական է 2012թ. Օլիմպիադայի համար՝ կխաղարկվի 92 անվանական ուղեգիր:

Հայաստանի ներկայացուցիչ, 2008թ. Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը ( 49կգ ք/կ) կմեկնարկի երկրորդ շրջանում: Նա ռինգ դուրս կգա հոկտեմբերի 3-ին, նրա մրցակիցը կլինի Դենիսիուս Հիտարիհուն (Ինդոնեզիա)-Նաոյա Ինոե (Ճապոնիա) զույգի հաղթողը: Նույն քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնում է Դավիթ Հայրապետյանը, որը նույնպես պայքարի մեջ կմտնի երկրորդ շրջանից: Նրա մրցակիցը հոկտեմբերի 3-ին կլինի Էրոս Կորեա (ԱՄՆ)-Ջեյսոն Լավիջիլանթե (Մավրիկի) զույգի հաղթողը:

Մինչև 52 կգ քաշային կարգում Միշա Ալոյանը (ՌԴ) երկրորդ շրջանում հոկտեմբերի 2-ին կհանդիպի Սելջուկ Էքերի (Թուրքիա) և Օտենգ Օտենգի (Բոտսվանա) միջև մենամարտի հաղթողի հետ:

Հովհաննես Բոչկովը (56 կգ ք/կ) կհանդիպի մոնղոլ բռնցքամարտիկ Օտգոնդալայ Դորիյնյաբուի հետ (Մոնղոլիա):

Հոկտեմբերի 1-ին Վլադիմիր Սարուխանյանի (60 կգ ք/կ) մրցակիցը կլինի Խոսե Ռամիրեսը (ԱՄՆ): Հրաչիկ Ջավախյանը (64 կգ ք/կ) սեպտեմբերի 30-ին կպայքարի Դավիթ Մյուլլերի (Գերմանիա) հետ, իսկ Սամվել Մաթևոսյանը (69 կգ ք/կ) սեպտեմբերի 29-ին կհանդիպի Տուվշիբատ Բյամբայի հետ (Մոնղոլիա): Անդրանիկ Հակոբյանը (75 կգ ք/կ) հոկտեմբերի 1-ին ռինգ դուրս կգա Վիկտոր Կոտիուջանշի (Մոլդովա)-Ռովեյն Քրիստոֆեր (Դոմինիկյան Հանրապետություն) զույգի հաղթողի հետ:

Սեպտեմբերի 28-ին ռինգ դուրս կգան մինչև 81կգ քաշային կարգի բռնցքամարտիկները, իսկ Արթուր Խաչատրյանը կմենամարտի Էհսան Ռոուզբահանի (Իրան) հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---