Արթուր Աբրահամը Բեռլինում խախտել է երթևեկության կանոնները՝ ընթանալով 230 կմ/ժամ արագությամբ

Արթուր Աբրահամը Բեռլինում խախտել է երթևեկության կանոնները՝ ընթանալով 230 կմ/ժամ արագությամբ

PanARMENIAN.Net - Հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը խախտել է երթևեկության կանոնները՝ «արագության ռեկորդ» սահմանելով Բեռլինում: Աբրահամը, որը եղել է «Ֆերրարիի» ղեկին, անցել է Բեռլինի փողոցով 230 կմ ժամում արագությամբ: Ավելի վաղ, Գերմանիայի մայրաքաղաքի ոստիկանները նախկինում երբեք նման խախտում չէին գրանցել, հայտնում է Lenta.ru-ն:

Մայրուղում, որով Աբրահամն անցել է 230 կմ/ժամ արագությամբ, սահմանված է ժամում 80 կմ արագություն սահմանափակումը: Աբրահամը հայտարարել է ոստիկաններին, որ ինքն ուշանում էր մրցանակաբաշխությունից, արագ ընթանալու պատճառը դա է եղել:

Ոստիակնները թույլ են տվել մարզիկին շարունակել ճանապարհը, սակայն ուղեկցել են մեքենան, համոզվելու համար, որ Աբրահամն այլևս չի խախտի ճանապարհային երթևեկության կանոնները: Այժմ նրան սպառնում է զրկում վարորդական իրավունքից և 1360 եվրո տուգանք: Նախկինում ևս բռնցքամարտիկը զրկվել է վարորդական իրավունքից արագությունը գերազանցելու համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---