55  07.10.11 - Հայաստան-Մակեդոնիա Եվրո-2012 ընտրական հանդիպումը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ապացուցեց, որ հրաշքներ լինում են

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ապացուցեց, որ հրաշքներ լինում են

PanARMENIAN.Net - Հայաստան-Մակեդոնիա հանդիպմանը հաջորդած գիշերը Երևանը դեռ երկար չի մոռանա, թեև վերջին ժամանակները հայ ֆուտոբոլիստները մեկ անգամ չէ, որ «երես են տվել» իրենց երկրպագուներին: Տոնակատարություններ ու խրախճանքներ եղան Սլովակիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո, բայց այդ հաղթանակը ևս մեկ քայլով Հայաստանի հավաքականին մոտեցրեց EURO-2012-ին:

Հայաստանի հավաքականն ապացուցեց, որ հրաշքներ լինում են և նա ի զորու է հաղթահարել ցանկացած մրցակցի: Երեկ հանրապետական մարզադաշտը լեփ-լեցուն էր: Հավաքականին աջակցում էին բոլորը՝ փոքրից մինչև մեծ, հանրապետության առաջին այրերից մինչև արտասահմանյան հյուրեր:

Դա ևս մեկ անգամ ապացուցում է ֆուտբոլի մոգական ուժը, որը միավորում է ողջ աշխարհի մարդկանց: Սա ուղղակի խաղ չէր, դա ավելին էր, որը մարդկանց պարգևում է ուրախություն և աննկարագրելի զգացմունքներ: Հենց նման զգացմունքներ էին ապրում Հայաստանի հավաքականի երկրպագուները: «Այսօր մեծ օր է, կեցցեք, տղաներ», «Մենք հպարտանում ենք ձեզանով, դուք հերոսներ եք», «Համոզված եմ, որ նման հաղթանակները շատ են լինելու», «Ինչ լավ է, որ ֆուտբոլային խաղից հետո առավոտը սկսվում է «շնորհավորում եմ» բառով». նման շնորհավորանքներ էին Հայաստանի հավաքականի երկրպագուների սոցիալական ցանցերի գրեթե բոլոր էջերում:

Նույնիսկ մակեդոնացի լրագրողները խաղից հետո գովեցին հայկական ընտրանուն և մաղթեցին նրան հաջող ելույթ և ելք ԵԱ եզրափակիչ փուլ:

Հավաքականի մարզիչը և ֆուտբոլիստները շատ համեստ են և չեն սիրում շատ խոսել իրենց հաղթանակի մասին: Նրանք նույնիսկ ինչպես հարկն է չեն նշել հաղթանակը, քանի որ առջևում նրանց սպասվում է կարևոր հանդիպում և չեն ցանկանում թուլանալ: Նրանք լի են լավատեսությամբ և հույսով, որ վերջին խաղում կհաղթեն Իռլանդիային և կկարողանան մտնել Եվրոպայի առաջնություն:

Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ վերջին խաղը նրանց համար շատ բարդ կլինի և նա հույսով է, որ հավաքականին կհաջողվի հաղթանակ տանել և նոր էջ բացել հայկական ֆուտբոլի պատմության մեջ:

Լևոն Հայրապետյանի խոսքով, վերջին հաղթանակները հավաքականին հատուկ դրական ազդակ հաղորդեցին, և նրանք բոլորը պատրաստ են պայքարել մինչև վերջ:

«Իհարկե, Իռլանդիայի հետ վերջին խաղը որոշիչ կլինի և շատ բարդ, բայց ինձ թվում է, որ եթե մեր հավաքականը խաղա այնպես, ինչպես հիմա, ապա կկարողանա հաղթել ցանկացած հավաքականի»,- նշել է կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը:

Անկախ նրանից, թե ինչպես կավարտվի Դուբլինում խաղը, ողջ Հայաստանը սկսել է ապրել ֆուտբոլով և զգալ հաղթանակի համը, սիրել իր հավաքականին: Դրա համար մենք երախտապարտ ենք մեր անկրկնելի ֆուտբոլիստներին և, անկասկած, երիտասարդ և տաղանդավոր մարզիչ Վարդան Մինասյանին:

Այնպես որ Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուները պետք է օգնեն իրենց հավաքականին ևս մեկ խաղում, անկախ նրանից, կլինեն նրա հետ Դուբլինում, թե կհետևեն խաղին հեռուստացույցով աշխարհի ցանկացած անկյունից. մեր տղաներին պետք է մեր աջակցությունը և հաղթելու ցանկությունը:

Մենք սիրում ենք մեր հավաքականին, որը դեռ բազմաթիվ անգամներ կստիպի մեզ արտասվել երջանկությունից:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
15  07.10.11 - Երկրպագուները նշում են Հայաստանի հաղթանակը Մակեդոնիայի նկատմամբ Եվրո-2012 ընտրական փուլում
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---