21  Ազգային հավաքականի դեմքերը

Երևանի ժամանակով 00:45-ին հայտնի կդառնա Հայաստանի հավաքականի ճակատագիրը EURO-2012-ի ճանապարհին

Երևանի ժամանակով 00:45-ին հայտնի կդառնա Հայաստանի հավաքականի ճակատագիրը EURO-2012-ի ճանապարհին

PanARMENIAN.Net - Այսօր` հոկտեմբերի 11-ին, Երևանի ժամանակով 22:45-ին Դուբլինում կկայանա Հայաստանի հավաքականի վերջին խաղը 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Մրցակիցը Իռլանդիայի հավաքականն է, որի հետ 2010-ի հոկտեմբերի 3-ին հայերը բացեցին ընտրական փուլը: Այդ ժամանակ Հայաստանի հավաքականը զիջեց նվազագույն հաշվով. 76-րդ րոպեի միակ գոլը խփեց փոխարինման դուրս եկած Քեյթ Ֆեխին:

Ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը ցուցադրեց գեղեցիկ և հարձակողական խաղ, բայց չկարողացավ իրագործել գոլային պահերը:

Այդ ժամանակից ի վեր հայ ֆուտբոլիստներն անցկացրեցին 8 խաղ, տարան խոշոր հաշիվներով 5 հաղթանակ, երկու խաղերում ոչ ոքի խաղացին և միայն մեկում պարտվեցին: Հայաստանի հավաքականը B խմբում խփեց ամենաշատ գոլերը` 21, և ընդունեց 8 գնդակ: Իռլանդիային հաջողվեց խփել ընդամենը 13 գնդակ և բաց թողնել 6:

Դուբլինում կկայանա հավաքականների երկրորդ պաշտոնական հանդիպումը, որին երկու թիմերն էլ հսկայական պատասխանատվությամբ են վերաբերվում, և եթե իռլանդացիներին ձեռնտու է ոչ ոքին, ապա հայերին պետք է միայն հաղթանակ:

Հայաստանի հավաքականի համար իռլանդացիների հետ խաղն ամենաորոշիչը կլինի հայկական ֆուտբոլի ողջ պատմության ընթացքում, խաղի կարևորության մասին բազմիցս խոսել են և ֆուտբոլիստները, և հավաքականի մարզիչը: B խմբում Ռուսաստանի հավաքականը գրեթե ապահովել է իրեն առաջին տեղը, և Հայաստան-Իռլանդիա խաղում կորոշվի խմբում երկրորդ տեղը: Երկրորդ տեղը զբաղեցրած թիմն իրավունք կստանա անցումային խաղերում պայքարել EURO-2012 դուրս գալու համար:

21  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը
55  07.10.11 - Հայաստան-Մակեդոնիա Եվրո-2012 ընտրական հանդիպումը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---