21  Ազգային հավաքականի դեմքերը

Վարդան Մինասյան. Մենք հավատում ենք, որ մեր հավաքականը կկարողանա հաղթել այս խաղում

Վարդան Մինասյան. Մենք հավատում ենք, որ մեր հավաքականը կկարողանա հաղթել այս խաղում

PanARMENIAN.Net - «Մենք գիտենք, որ Իռլանդիայի հավաքականը շատ ուժեղ թիմ է, բայց նաև գիտենք և հավատում ենք, որ մեր հավաքականը կկարողանա հաղթել այս խաղում»,- Իռլանդիայի հետ խաղից առաջ հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Իռլանդիայի և Հայաստանի հավաքականների միջև Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին խաղը կկայանա Դուբլինում հոկտեմբերի 11-ին Երևանի ժամանակով 22:45-ին:

2010-ի սեպտեմբերին, երբ Երևանում Հայաստանը 0:1 հաշվով զիջեց Իռլանդիային, այդ խաղում հայկական թիմի կազմում հանդես էին գալիս 10 ֆուտբոլիստներ երիտասարդական հավաքականից, և հիմա նրանց խաղի որակի մեջ շատ բան է փոխվել:

«Մենք երիտասարդ թիմ ունենք, որը յուրաքանչուր խաղում դաշտ է դուրս գալիս հանուն հաղթանակի: Իռլանդիայի հետ խաղում մենք կցուցադրենք մեր խաղը: Մրցակցի շարքում կբացակայի Ռոբի Քինը, որը շատ տաղանդավոր և մեծ ֆուտբոլիստ է: Թիմի ավագի կորուստն իռլանդացիների օգտին չէ, բայց դա բխում է մեր շահերից: Այս խաղում մրցում են Հայաստանը և Իռլանդիան, այլ ոչ թե ես և Տրապատոնին»,- Մինասյանի խոսքերը հաղորդում է rte.ie-ն:

Հայաստանի հավաքականի մարզիչը նշել է, որ դեռ հարցականի տակ է այդ խաղին Էդգար Մանուչարյանի մասնակցությունը, որը թեթև վնասվածք ունի. «Եթե այսօր մեզ չհաջողվի հաղթել, ապա դա մեզ համար ողբերգություն չի լինի, քանի որ մենք ընտրական մրցաշարում արդեն շատ բանի ենք հասել»:

21  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---