ԵՊՀ-ն Հայաստան-Իռլանդիա ֆուտբոլային խաղի ցուցադրությունը կազմակերպում է բաց երկնքի տակ11 հոկտեմբերի 2011 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանը հոկտեմբերի 11-ին Հայաստանի և Իռլանդիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպման ցուցադրություն կկազմակերպի բաց երկնքի տակ: Առաջին անգամ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում կտեղակայվի մեծ էկրան, և բոլոր ուսանողներն ու ֆուտբոլի սիրահարները կկարողանան երկրպագել Հայաստանի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի երևանյան ժամանակով 22:45-ին: Սա կլինի Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը: Հայաստանի հավաքականը B խմբում 17 միավորով 3-րդ տեղն է զբաղեցնում: Իռլանդիան 18 միավորով երկրորդ տեղում է: Եթե հայ ֆուտբոլիստներին հաջողվի հաղթանակ տանել, նրանք դուրս կգան խմբից և կկարողանան մասնակցել EURO-2012 եզրափակիչ մրցաշարի հանդիպումներին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է |