Հայաստան – Իռլանդիա. Մեզ միայն հաղթանակ է պետք, ուրիշ ոչինչ

Հայաստան – Իռլանդիա. Մեզ միայն հաղթանակ է պետք, ուրիշ ոչինչ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Դուբլինում Հայաստանի հավաքականը կանցկացնի իր ֆուտբոլային պատմության 19 տարի տարիների ընթացքում ամենակարևոր հանդիպումը: «Ավիվա» մարզադաշտում հայկական ընտրանին Եվրոպայի 2012թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար իր ուժերը կչափի Իռլանդիայի հավաքականի հետ: Ի տարբերություն Իռլանդիայի Հայաստանն իր պատմության ընթացքում առաջին անգամ կարող է նման արդյունքի հասնել: Մինչդեռ Իռլանդիան խաղացել է և' Եվրոպայի, և' աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում:

Եթե ընտրական մրցաշարի վերջին խաղում հայ ֆուտբոլիստներին հաջողվի 3 միավոր վաստակել, ապա նրանք կապահովեն հավաքականի առնվազն 2-րդ տեղը B խմբում և կկարողանան մասնակցել եզրափակիչ փուլի հանդիպումներին: Իսկ Իռլանդիան կարող է իրեն թույլ տալ խաղն ավարտել նաև ոչ ոքի, որը նրան նույնպես 2-րդ տեղ կբերի:

Վերջին հանդիպումներում Հայաստանի հավաքականը երեք խոշոր հաղթանակ է տարել Անդորրայի (3:0), Սլովակիայի (4:0) և Մակեդոնիայի (4:1) նկատմամբ: Իսկ Իռլանդիան 0:0 է ավարտել Սլովակիայի և Ռուսաստանի հետ հանդիպումները և 2:0 հաշվով հաղթել Անդորրային: Հայերի մոտ առաջին տեղում որքան հնարավոր է շատ գոլ իրացնելու հոգեբանական տրամադրվածությունն ու վստահությունն է: Եվ իզուր չէ, որ Հայաստանի հավաքականի դիպուկահարային որակներից զգուշանում են նաև Իռլանդիայում:

Եթե, Աստված չանի, հայկական ընտրանուն չհաջողվի իր 6-րդ հաղթանակը գրանցել խմբում, ինչպես գտնում է Հայաստանի հավաքականի մարզիչը, դա ձախողում չի լինի: Չէ որ Հայաստանին առաջին անգամ հաջողվել է նման ճեղքում կատարել և նման գլխապտույտ հաջողության հասնել, այդքան գոլ իրացնել և ուրախացնել ողջ հայ ժողովրդին: Վարդան Մինասյանը հայկական ֆուտբոլը ճիշտ ուղու վրա է դրել, և հետագայում մեր երիտասարդ հավաքականը կկարողանա նոր բարձունքներ նվաճել և բարձր արդյունքներ ցուցադրել:

21  Ազգային հավաքականի դեմքերը
55  07.10.11 - Հայաստան-Մակեդոնիա Եվրո-2012 ընտրական հանդիպումը
15  07.10.11 - Երկրպագուները նշում են Հայաստանի հաղթանակը Մակեդոնիայի նկատմամբ Եվրո-2012 ընտրական փուլում
12  03.10.11 - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզումը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---