Լեհաստանի 4 քաղաքներում հարցազրույցներ են կայացել ուսանողների հետ, որոնք աշխատելու են ԵԱ-2012-ի ժամանակ12 հոկտեմբերի 2011 - 09:11 AMT PanARMENIAN.Net - Չորս օրվա ընթացքում EURO-2012 չորս լեհական քաղաքներում` Գդանսկում, Պոզնանում, Վարշավայում և Վրոցլավում 250 հարցազրույց է կայացել 125 տեղական ուսանողների ընտրելու նպատակով, որոնք աշխատելու են Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում լոգիստիկայի, հեռուստա- և տեսաարտադրության և տեխնիկական սպասարկման ոլորտներում: Ծրագրի գլխավոր նպատակն է տաղանդավոր ուսանողներին առաջնությունում աշխատանքի փորձ տալ նրանց ուսման հետ ուղղակիորեն կապված բնագավառներում, որն ընդգրկում է ԶԼՄ-ն, լրագրությունն ու սպորտային մենեջմենթը: ՈՒԵՖԱ-ի հետ այս նախագծում համագործակցում են չորս լեհական համալսարաններ: Յուրաքանչյուր համալսարանում ՈՒԵՖԱ-ի վեց հարցազրուցավարներից բաղկացած թիմ է աշխատել: Արդյունքում որոշում է ընդունվել սույն ծրագրում թափուր տեղերի քանակն ավելացնելու վերաբերյալ, որպեսզի ավելի շատ ուսանողներ կարողանան անգին փորձ ձեռք բերել ԵԱ-2012 եզրափակիչ մրցաշարում, որը տեղի կունենա 2012թ. հունիսի 8-ից հուլիսի 1-ը: Հոկտեմբերի 14-ին բոլոր թեկնածուները կիմանան` արդյոք իրենց բախտը բերել է, թե ոչ: Այն ուսանողները, որոնց հաջողվել է անցնել հարցազրույցը, նոյեմբերի 1-ին կսկսեն աշխատել ծրագրի շրջանակում, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: ՈՒԵՖԱ-ի հարցազրուցավարները հոկտեմբերի 24-ին կմեկնեն Ուկրաինա, որպեսզի հարցազրույցներ անցկացնեն թեկնածուների հետ Խարկովում, Կիևում, Լվովում և Դոնեցկում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |