Հայաստանը ծրագրում է ավելացնել բանակի քանակությունը

Հայաստանը ծրագրում է ավելացնել բանակի քանակությունը

PanARMENIAN.Net - 2012թ. բյուջեով պաշտպանական ծախսերի համար ավելի քան 150 մլրդ դրամ է նախատեսված, ինչը 5,6%-ով ավելի է, քան այս տարի: Այդ մասին լրագրողներին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախքան պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում 2012թ. բյուջեի նախագծի քննարկումը: «Դա կկազմի մեր ՀՆԱ 3,5%-ը»,- նշել է նա:

Օհանյանի խոսքով` այդ ավելացրած գումարը պաշտպանության նախարարությունը ծրագրում է, մասնավորապես, ծախսել բանակի համալրման և քանակության ավելացման ծրագրով նախատեսված կառուցվածքային փոփոխությունների, ռազմական տեխնիկայի և սպառազինությունների, մասնավորապես դրանց համալրման և արդիականացման ծրագրի իրականացման վրա:

Ընդ որում, Օհանյանը հաղորդել է, որ առայժմ զինծառայողների աշխատավարձի ավելացում չի նախատեսվում:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---