Տալի հուշամրցաշարի երրորդ տուր. Լևոն Արոնյանը կխաղա Վասիլի Իվանչուկի հետ

Տալի հուշամրցաշարի երրորդ տուր. Լևոն Արոնյանը կխաղա Վասիլի Իվանչուկի հետ

PanARMENIAN.Net - Տալի հուշախաղի երրորդ տուրից հետո, որն անցկացվում է Մոսկվայում, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մեկ միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Երեք շախմատիստներ՝ Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան) և Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) 1,5 միավորով զբաղեցնում են 1-3 տեղերը:

Երրորդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Իվանչուկը: Բորիս Գելֆանդը (Իսրայել) կհանդիպի Սերգեյ Կարյակինի հետ (Ռուսաստան), Հիկարու Նակամուրան՝ Պյոտր Սվիդլերի (Ռուսաստան) հետ, Վիշվանաթան Անանդը Նեպոմնյաշչիի հետ և Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) Կարլսենի հետ:

Պարտիաները տեղի կունենան նոյեմբերի 16-20 և 22-25-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---