ՀՀԿ անդամների մինի-ֆուտբոլի մրցաշարի հաղթող է դարձել «Մալաթիա-Սեբաստիա» թիմը

ՀՀԿ անդամների մինի-ֆուտբոլի մրցաշարի հաղթող է դարձել «Մալաթիա-Սեբաստիա» թիմը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին Երևանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամների շրջանում մինի-ֆուտբոլի մրցաշարի 9-րդ տուրի եզրափակիչ խաղերը: Այս տարի մրցաշարը նվիրված է Գարեգին Նժդեհի 125-ամյակին: Մրցաշարն անցել է երկու փուլով մարզերում և Երևանում, ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցել է 16 թիմ:

3-րդ տեղի համար խաղում հանդիպել են «Աջափնյակն» ու «Արաբկիրը»՝ 5:2 հաշվով հաղթեցին «Աջափնյակի» մարզիկները:

Եզրափակիչ դուրս եկան «Մալաթիա-Սեբաստիա» և «Էրեբունի» թիմերը: Ողջ խաղի ընթացքում շատ ավելի վստահ էին «Մալաթիա-Սեբաստիայի» խաղացողները, նրանք հաղթեցին 4:1 հաշվով:

Եզրափակչին հետևում էին ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլ պաշտոնյաներ:

ՀԱՕԿ փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը նշել է, որ մրցաշարի նպատակն է առողջ ապրելակերպի քարոզումը: «Խաղերը, հատկապես եզրափակիչը, անցան համառ պայքարում, իսկ մասնակիցների քանակն ու նրանց պրոֆեսիոնալիզը տարեց տարի աճում է»:

Բոլոր մրցանակակիրներին պարգևատրել է Սերժ Սարգսյանը, որը նաև աձնական պարգևներ է հանձնել մրցաշարի լավագույն խաղացողներին: Լավագույն ռմբարկու ճանաչվեց Մհեր Նազարեթյանը («Աջափնյակ), նրա ակումբակից Հարություն Հարությունյանը ճանաչվեց լավագույն դարպասապահ, եզրափակչի լավագույն խաղացող դարձավ Գրիգոր Կարապետյանը «Մալաթիա-Սեբաստիայից», ակտիվ մասնակցության համար պարգևատրվեց ամենատարեց խաղացող Սևակ Մկրտչյանը («Շիրակ»), իսկ լավագույն մրցավար ճանաչվեց Սամվել Զարգարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---