Դեկտեմբերի 24-ին տեղի կունենա շախմատի կանանց աշխարհի առաջնության 6-րդ տուրը

Դեկտեմբերի 24-ին տեղի կունենա շախմատի կանանց աշխարհի առաջնության 6-րդ տուրը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 24-ին թուրքական Մարդին քաղաքում տեղի կունենա շախմատի կանանց աշխարհի առաջնության 6-րդ տուրը: Հայաստանի հավաքականը, որը 6-րդ տեղում է, կհանդիպի ՀԱՀ թիմի հետ, որը վերջին 10-րդ տեղում է:

Առաջին խաղատախտակի վրա Էլինա Դանիելյանը կխաղա Սեսիլ Վան դեր Մերվի, Լիլիթ Մկրտչյանը Անժել Սոլոմոնսի, Լիլիթ Գալոյանը Դենիս Ֆրիկի, իսկ Մարիա Կուրսովան Լաուրեն Վան Նիեկերկի հետ:

Առաջնության առաջատար Չինաստանը կհանդիպի Հունաստանի հետ, Ուկրաինան՝ Վրաստանի, Հնդկաստանը՝ Ռուսաստանի և Թուրքիան՝ Վիետնամի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---