Aeroflot Open-ի 3-րդ տուրում Կարեն Գրիգորյանը ոչ ոքի է խաղացել Պավել Պոնկրատովի հետ 9 փետրվարի 2012 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Aeroflot Open-ի գլխավոր մրցաշարի երրորդ տուրում վերջինը հայ շախմատիստներից պարտիան ավարտեց միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը: Հայ շախմատիստի մրցակիցը ռուս գրոսմայստեր Պավել Պոնկրատովն էր: Գրիգորյանը սևերով էր խաղում, հանդիպումը ոչ ոքի ավարտվեց 64-րդ քայլին: Մինչ այդ գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանն ու Վլադիմիր Հակոբյանը հաղթել են համապատասխանաբար Սանտոշա Վիդիտին (Հնդկաստան) և Միխայիլ Ուլիբինին (Ռուսաստան): Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 125 000 եվրո: Երեք Open մրցաշարեր կձևավորվեն դրանց մասնակիցների վարկանիշների հիման վրա և կանցկացվեն շվեյցարական համակարգով` 9 տուրերով: Ամենամեծ հետաքրքրությունն է ներկայացնում А խումբը, որտեղ պահանջվում է 2550-ից ավել վարկանիշ, և որին մասնակցելու են մի շարք էքստրա դասի շախմատիստներ: Փառատոնի շրջանակում բացի Open մրցաշարերից կանցկացվի նաև բլից-մրցաշար: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ «Միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ |