Ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ երկրորդ օրը ելույթ կունենան Միհրան Ջաբուրյանն ու Արթուր Առաքելյանը 7 մարտի 2012 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում երկրորդ մրցութային օրը ելույթ կունենան երկու քաշային կարգերի ըմբիշներ: 55կգ քաշային կարգում 1/8 եզրափակչում Միհրան Ջաբուրյանը կհանդիպի ադրբեջանցի Գալիբ Ալիևի, իսկ Արթուր Առաքելյանը 60կգ քաշային կարգում իր պայքարը կսկսի 1/16 եզրափակչից` իր ուժերը չափելով լեհ Կրիստոֆ Բիենկովսկիի հետ: Մրցաշարի առաջին օրը հայ ազատ ոճայիններից բրոնզե մեդալ է նվաճել Դավիթ Սաֆարյանը (66կգ): Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից` Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ, ելույթ կունենան նաև Մուսա Մուրթազալիևը (74կգ), Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ), Անդրանիկ Գալստյանը (96կգ) և Ռուսլան Բասիևը (120կգ): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա |