Արթուր Ալեքսանյանը հունա-հռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն է դարձել

Արթուր Ալեքսանյանը հունա-հռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն է դարձել

PanARMENIAN.Net - Բելգրադում Եվրոպայի հունա-հռոմեական ըմբշամարտի առաջնության առաջին օրը ելույթ է ունեցել հայազգի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:

Երիտասարդ ըմբիշը մինչև 96կգ քաշային կարգում առավելության է հասել խորվաթական, ուկրաինական և գերմանական մարզիկների հանդեպ ու դուրս եկել եզրափակիչ, որտեղ պարտության է մատնել լիտվացի Մինդաուգաս Եզերսկիին և Եվրոպայի չեմպիոն դարձել: Հիշեցնենք, որ անցյալ տարի երիտասարդներից աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանյանը երկրորդն էր ԵԱ-ում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---