Մավրիկ Նասիբյանը՝ Սամբոյի աշխարհի չեմպիոն21 նոյեմբերի 2014 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայի Նարիտա քաղաքում նոյեմբերի 21-ին մեկնարկել է Սամբոյի աշխարհի 2014-ի առաջնությունը, որին մասնակցում է մոտ 80 պետության 600 մարզիկ: Մրցումների առաջին օրը խաղարկվել են կանանց՝ մարզական և տղամարդկանց՝ մարզական ու մարտական սամբոյի մեդալների 3-ական հավաքածու: Հայ մարզիկներից գերազանց է հանդես եկել արցախցի Մավրիկ Նասիբյանը, որը հաղթելով բոլոր գոտեմարտերը՝ նվաճել է ոսկե մեդալ ու մարտական սամբոյի 74 կգ քաշային կարգում հռչակվել աշխարհի չեմպիոն: Սամբոյի աշխարհի 2014-ի առաջնությունը կշարունակվի մինչև նոյեմբերի 24-ը: Գոտեմարտերը կկայանան նոյեմբերի 21-ից 23-ը «Նակադայ» մարզապալատում: Հայաստանը տարվա խոշորագույն մրցումներին ներկայացնում է 11 մարզիկ: Հավաքականում ընդգրկված են աշխարհի չեմպիոններ Աշոտ Դանիելյան, Վաչիկ Վարդանյան, համաշխարհային ունիվերսիադայի և Եվրոպայի այս տարվա չեմպիոն Տիգրան Կիրակոսյան, Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ Մխիթար Մխիթարյան, Էդիկ Պետրոսյան, նաև փոձառու մարզիկներ Մարտին Միրզոյան, Արեն Անտոնյան Արթուր Հակոբյան, աղջիկներից՝ Ռոզա Խաչատրյան, Սոսե Բալասանյան: Մավրիկ Նասիբյան 2013-ին աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային Ունիվերսիադայում, «Սպորտակորդ» համաշխարհային խաղերում և Աշխարհի գավաթի փուլերում գրանցած արդյունքներով հավաքած բալերով Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի լավագույն մարզիկների ցանկում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ աշխարհի առաջնություն՝ բրոնզ, Եվրոպա՝ բրոնզ, գավաթի փուլեր՝ ոսկի, արծաթ, բրոնզ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |