Բռնցքամարտիկ Նիկոլ Հարությունովը` Լիվենցևի մրցաշարի բրոնզե մեդալակիր

Բռնցքամարտիկ Նիկոլ Հարությունովը` Լիվենցևի  մրցաշարի բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Լիվենցևի անվան միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկներն ավարտել են իրենց մրցելույթները:

81 կգ քաշային Նիկոլ Հարությունովը կիսաեզրափակիչում չի կարողացել հաղթել Էկվադորը ներկայացնող մարզիկին և բավարարվել է բրոնզե մեդալով, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժին:

Ավելի վաղ պարտվել էր նաև 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը: Նա իր առաջին մենամարտում 3:0 հաշվով զիջել էր Էկվադորի ներկայացուցչին:

Այսպիսով, հայ բռնցքամարտիկները հայրենիք են վերադառնում մեկ բրոնզե մեդալով:

Նիկոլ Հարությունովը 2012-ին Երևանում կայացած բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն է:Բռնցքմաարտիկը հաղթեց բոլոր ռաունդներում՝ 2:1, 5:4, 6:4:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---