«Ուրարտուն» դադարեցնում է ելույթները ՌԴ սուպերլիգայում 2 դեկտեմբերի 2016 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը չի շարունակի ելույթները Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի խաղարկությունում, տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը: «Այսօր, մեր ակումբը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիա` առաջնությունից դուրս գալու դիմումով: «Ուրարտուն» ի վիճակի չէ շարունակել ելույթները ֆինանսական ծանր վիճակի պատճառով» - ասված է ակումբի հայտարարությունում: 2016-ին կազմավորված՝ ՀՀ առաջին բասկետբոլային ակումբն անհաջող էր հանդես գալիս ՌԴ սուպերլիգայում՝ 9 տուրում 9 անընդմեջ պարտություն կրելով: «Ուրարտու» բասկետբոլային ակումբի կորիզը կազում էին Հայաստանի հավաքականի խաղացողները: 2016-ի հուլիսին Հայաստանի հավաքականը հաջող ելույթ ունեցավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում՝ դառնալով չեմպիոն, ինչից հետո որոշում կայացվեց ազգային թիմի մարտունակությունը պահպանելու համար հիմնադրել պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որը կմասնակցի կանոնավոր առաջնության: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |