Ուշադրության կենտրոնում
ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային

ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային

12:05 AMT  08:05 GMT
Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, հայտնում է Aysor.am-ը։ Ուսանողները շրջում են համալսարանում և դասադուլի կոչ անում։ ԵՊՀ արհմիությունը կոչ է արել ԵՊՀ բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ համազգային բողոքի և խաղաղ անհնազանդության միջոցառումներին: Արհմիությունը միաժամանակ հորդորում է ԵՊՀ ղեկավարությանը որևէ ձևով չխոչընդոտել խաղաղ անհնազանդության և բողոքի միջոցառումներին միանալու ցանկություն հայտնած ԵՊՀ դասախոսների և աշխատողների քայլերին: Մայիսի 9–ին Հանրապետության հրապարակի հանրահավաքում դասադուլի կոչով ուսանողներին էր դիմել Բագրատ սրբազանը, որը առաջնորդում էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան։ Մայիսի 10–ին Հանրապետության հրապարակում, որտեղ գիշերել է մայիսի 9–ի հանրահավաքի մասնակիցների մի մասը, Բագրատ սրբազանը հայտարարել է, որ մտադիր են շարժվել դեպի ԵՊՀ։ «Գործողությունների ընթացքն այսպիսին է։ Նախ ուզում եմ այցելել բուհեր, հանդիպել մեր ուսանողներին, որոնք արդեն որոշակի պատրաստակամություն հայտնել դասերը դադարեցնել»,-ասել է սրբազանն ու կոչ արել անհնազանդության, անհամաձայնության խաղաղ գործընթացներ կատարել, հայտնում է Panorama.am-ը։ Արքեպիսկոպոսն ասել է, որ ժամը 18։30-ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում, մինչ այդ մի քանի խորհրդակցություններ կանցկացնեն։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմամարդ հանրահավք է անցկացրել Հանրապետության հրապարակում։ Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարակնի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամանակ», որը հետք ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։ Դրանից հետո Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովորւմ նախաձեռնվելու է վարչապետին անվտսհություն հայտնելու գործընթաց, իսկ մայիսի 10–ի առավոտից մեկնարկելու են անհնազանդության ակցիաներ։
ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը
ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից
Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը
Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար
Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն
Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով
---