Էդգար Մանուչարյանն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան 3 օգոստոսի 2020 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ «Այս ընթացքում շատ են եղել դրական, ուրախ պահեր, եղել են անկումներ ու պարտություններ, շատ դժվարին ճանապարհ եմ անցել, բայց երբեք գլուխս չեմ կախել առավել ևս չեմ փոշմանել իմ անցած ճանապարհից՝ չնայած շատ լավ հասկանում եմ որ ձեր և իմ ակնկալիքները չեմ արդարացրել, ինչպես որ կարող էի։ Հիմա իմ կյանքում սկսում եմ ուրիշ էտապ, միանշական մնալու եմ ֆուտբոլում ու ամեն բան անելու եմ հնարավոր եվ անհնարին, որ իմ փորձով օգտակար լինեմ մեր ֆուտբոլին»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։ 2020-ի հունիսին ֆուտբոլիստը հայտնել էր, որ ավարտում է կարիերան հավաքականում։ Նա նաև հայտարարել էր, որ նպատակ ունի դառնալու ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Հայաստանի ազգային հավաքականում նա անցկացրել է 53 խաղ և դարձել 9 գոլի հեղինակ: Մանուչարյանը 2002-2004 թվականներին «Փյունիկի» կազմում 3 անգամ դարձել է Հայաստանի առաջնության հաղթող։ 2004-ին տեղափոխվել է հոլանդական «Այաքս»: 2010-ին կրկին վերադարձել է «Փյունիկ», այնուհետև` ռուսական «Ուրալ», որից հետո խաղացել է նաև «Ալաշկերտում» և «Փյունիկում»: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |