Երևանում բացվել է «Grand Sport» մարզաառողջարարական համալիրը, որտեղ կարելի է սքվոշ խաղալ 28 ապրիլի 2011 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Երևանի Շենգավիթ համայնքում կայացել է «Grand Sport» մարզաառողջարարական համալիրի բացումը, որին ներկա է եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Համալիրը զբաղեցնում է 7000 քմ տարածք, նրա կառուցման համար ծախսվել է մոտ 7 մլն դոլար: Խորհրդարանի պատգամավոր և «Grand Sport»-ի հիմնադիր Միքայել Վարդանյանը նշել է, որ համալիրի գլխավոր նպատակն է քարոզել առողջ կենսակերպ: «Մեր ժողովրդի առողջությունը մեզ համար ամենագլխավորն է: Հայաստանում միայն մենք ունենք սքվոշ կորտեր, և արտասահմանյան մասնագետները փորձում են այդ մարզաձևը տարածել մեր երկրում»,- նշել է Վարդանյանը: «Grand Sport»-ում կարող են մարզվել ծանրորդները, լողորդները, նետաձիգները, վոլեյբոլիստները, մինի ֆուտբոլով զբաղվողները և այլ մարզիկներ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի Սանահին կայարանի հետ հետիոտնային կապը վերականգնվել է Վերակառուցվել է հետիոտնային կամուրջը Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար «Երազ» այգում տեղի է ունեցել Kids Fest-ը Շրջիկ երաժիշտների գործունեությունը Երևանի փոքր կենտրոնում կարգելվի Երաժիշտներն իրազեկվել են սպասվող փոփոխությունների մասին |