Ուշադրության կենտրոնում
Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին ևս չեն թողնում գյուղ մտնել

Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին ևս չեն թողնում գյուղ մտնել

2 մայիսի
Առավոտյան բերման ենթարկված կիրանցեցիները չեն կարողանում վերադառնալ գյուղ։ Ոստիկանները մի քանի շարքով կանգնել ու փակել են Կիրանց մտնող ճանապարհը։ Կիրանցեցիների հետ գյուղի մատույցներում է նաև Բագրատ սրբազանը։ «Խիղճս տանջում է էս տղաների համար, իրենց դարձրել են գործիք (նկատի ունի ոստիկաններին՝ խմբ.), իսկ այս սևբերետավորները առավոտյան տղաներին բերման ենթարկելիս ասել են. «Մեր դիմաց էիք կանգնել, դե կերեք...»։ Պարզ է որ վրեժխնդիր են լինում։ Իսկ իրենց ղեկավարը, որին ուզում էի հարց ուղղել, պարզապես փախավ»,– ասել է Սրբազանը լրագրողների հետ զրույցում, գրում է Sputnik Արմենիան։ Տավուշի թեմի առաջնորդն անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 1–ի հարցազրույցին։ «Նրա համար ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն, ծայրից ծայր սուտ է ասում։ Առաջին օրվանից մինչև այսօր սուտ է խոսել։ Իր ոչ մի ծրագրում այս մասին (նկատի ունի սահմանազատումը. խմբ.) ոչ մի բառ չկա, գյուղացիներին խաբել է, փաստը արձանագրված է»,– ասել է նա։ Ի դեպ, ոստիկանները կիրանցեցիներին առաջարկում են մտնել գյուղ, բայց առանց Բագրատ Սրբազանի ու պատգամավորների, որոնք միացել են ակցիային։ Գյուղացիները հրաժարվում են առանց նրանց վերադառնալ Կիրանց։ Մայիսի 2–ի վաղ առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների։ ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ 30 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։ Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ են արձակվել։ Նրանք պատմում են, որ իրենց բերման են ենթարկել քաշելով, խփելով, սակայն ՆԳՆ–ն հերքել է նրանց ծեծի ենթարկելու տարածվող լուրը։
Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ
Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել
Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից
Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության
Մեկնարկել են Երևան-Նիցցա  թռիչքները
Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է
---