Ուշադրության կենտրոնում
Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը

Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը

11:09 AMT  07:09 GMT
Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը: Այդ մասին ասել է Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Արդարացվել են նաև գործով անցնող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը և նախկին գյուղատնտեսության նախարարության աշխատակից Գևորգ Հարությունյանը։ Նրանք մեղադրվում էին պետությունից առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու համար։ Դատախազությունը պահանջել էր նրանց մեղավոր ճանաչել, բայց ազատել պատասխանատվությունից, քանի որ անցել է նրանց վերագրվող արարքի վաղեմության ժամկետը։ Պաշտպանական կողմն էլ պահանջել էր ճանաչել և հռչակել Սարգսյանի, Բեգլարյանի և Հարությունյանի անմեղությունը: Արդարացման դատավճռի հրապարակումից հետո Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի։ Դատարանի որոշմամբ վերացվել են Սարգսյանի, Բեգլարյանի և Հարությունյանի խափանման միջոցները՝ երկրից բացակայելու արգելքը։
Բաքվում նեղվել են ԵՄ դիտողություններից․ Կոչ են անում «վերջ տալ Ադրբեջանի դեմ սադրանքներին»
Բաքվում նեղվել են ԵՄ դիտողություններից․ Կոչ են անում «վերջ տալ Ադրբեջանի դեմ սադրանքներին» Հաջիզադեն ասել է, թե Բաքուն ոչ ոքի «խորհուրդների ու ցուցումների կարիքը չունի»
ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով
ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր»
ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում
ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները
Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում
Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ
Բադասյան․ Ներմուծողն ու արտահանողը մաքսային մարմին այցելելու կարիք չեն ունենա
Բադասյան․ Ներմուծողն ու արտահանողը մաքսային մարմին այցելելու կարիք չեն ունենա «Մաքսային մարմին և հարկ վճարող տնտեսավարող ֆիզիկական կապը առհասարակ կարող ենք բացառել»,–ասել է նա
---