Ուշադրության կենտրոնում
Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը

Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը

13:55 AMT  09:55 GMT
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտը ՄԱԿ-ին կոչ է արել դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին՝ ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի`COP 29–ի անցկացման հարցում։ Այդ մասին ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ։ Ինստիտուտը նման կոչով է հանդես եկել՝ հաշվի առնելով «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան ռազմավարությունը, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ու հայատյաց գաղափարախոսությունը, ինչպես նաև երկրում կոռուպցիայի ու մարդու իրավունքների լայնածավալ ոտնահարումները»: Նշվում է, որ Ադրբեջանի, որպես COP հյուրընկալող երկրի ընտրությունը, օրինականացնում, ռացիոնալացնում ու նորմալացնում է ցեղասպանությունը համաշխարհային քաղաքականության մեջ: Ասվում է նաև, որ ՄԱԿ-ը պետք է չեղարկի Ադրբեջանի ընտրությունը՝ որպես COP29-ի կազմակերպիչ, այնուհետև կամ գտնի մեկ այլ հյուրընկալող երկիր, կամ էլ կոնֆերանսն անցկացնի Գերմանիայի Բոնն քաղաքում, որտեղ էլ այս պահին անցկացվում է COP-ի նախնական հանդիպումը։ «Ադրբեջանն ընտրվել է COP29-ը հյուրընկալող երկիր 2023–ի դեկտեմբերին․ այսինքն, 3 ամիս չանցած այն իրողությունից, երբ այդ երկիրը էթնիկ զտումների միջոցով կազմակերպեց ցեղասպանություն՝ ԼՂ տարածաշրջանի (Արցախի) հայերի նկատմամբ, իսկ դրանից առաջ էլ 10 ամիս շարունակ ցեղասպանական շրջափակման ենթարկելով տարածքի բնակչությանը»,–ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի կալանքի տակ պահել հայ ռազմագերիներին, քաղաքացիական անձանց և ժողովրդավարական ճանապարհով ընտրված Արցախի կառավարության անդամներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին՝ միջազգային մարդասիրական գործչին, որը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրն է: «Ադրբեջանի և Ալիևի վարչակարգի գործողությունները կլիմայի պահպանման հարցերում ուղղակիորեն հակասում են COP29 համաժողովի հիմքում ընկած հիմնարար սկզբունքներին»,–ասվում է հայտարարության մեջ։ 2023–ի դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը ե Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երեանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։ Նշվում էր, որ COP 29-րդ համաժողովի անցկացնելու հայտը զիջվում է Բաքվին։
Շոյգու․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում
Շոյգու․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում Նա հավելել է, որ ՀԱՊԿ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը
Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա
Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա «Բաց մնացող հարցերի քանակը նվազել է»,–ասել է նա
Լիզինգ առանց տոկոսադրույքի՝ ֆերմերներին ու գործարարներին
Լիզինգ առանց տոկոսադրույքի՝ ֆերմերներին ու գործարարներին Ակբա Լիզինգը պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրում է Հայաստանի գյուղտեխնիկայի մոտ 60%-ը։
---