1

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

11 հուլիսի 2000 - 22:01 AMT  04:01 GMT
11.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Օգոստոսի 21-26-ը Հայաստանի հակաօդային պաշտպանության եւ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները կմասնակցեն ՌԴ Աստրախանի շրջանի «Աշուլուք» ռազմաօդային ուժերի հրաձագարանում անցկացվելիք ԱՊՀ անդամ պետությունների հակաօդային պաշտպանության «Մարտական համագործակցություն-2000» համատեղ զորավարժություններին:

ՌՈԲԵՐԹ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԿԽՄԿ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ

11 հուլիսի 2000 - 20:31 AMT  04:01 GMT
11.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանում Կարմիր խաչի գործունեության արդյունավետության բարձրացմանն, այդ կազմակերպության առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Կարմիր խսչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար տիկին Լիզ Բուդրոյի այսօր կայացած հանդիպման ժամանակ: Երկուստեք ընդգծել են համագործակցությունը շարունակելու իրենց հաստատակամությունը:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՆԱԻՐԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆԻՍՏԻՆ

11 հուլիսի 2000 - 20:28 AMT  04:01 GMT
11.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Նաիրա Մելքումյանը կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նիստին, որը տեղի կունենա հուլիսի 12-ին Վիենայում:

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵՑ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

11 հուլիսի 2000 - 20:03 AMT  04:01 GMT
11.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հուլիսի 11-ին, վաղ առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը մեկնեց Սանկտ Պետերբուրգ, որտեղ հուլիսի 12-ին Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ տեղի կունենա Սբ. Կատարինե հայոց եկեղեցու վերաօծման արարողությունը:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «1+3» ԲԱՆԱՁԵՎՈՎ ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ ԻՐԱԿԱՆ Է, ԱՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ

11 հուլիսի 2000 - 20:01 AMT  04:01 GMT
11.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Տարածաշրջանային համագործակցության, անվտանգության եւ կայունության խնդիրների քննարկումը «1+3» բանաձեւով /Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան/ այսօր ավելի իրական է: Այսօր Մամլո ազգային ակումբում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍի հարցին, այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ, ԸՍՏ ԱՄԵՆԱՅՆԻ, ԿԿԱՅԱՆԱ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

11 հուլիսի 2000 - 20:01 AMT  04:01 GMT
11.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԱՊՀ վերջին գագաթնաժողովի ընթացքուն Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել էին, որ Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Մոսկվա կկայանա ընթացիկ տարվա սեպտեմբերին:

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՉԵՆ ՄՇԱԿՈՒՄ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ, ՆՐԱՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՔՈՉԱՐՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ, ԱՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ

11 հուլիսի 2000 - 20:00 AMT  04:01 GMT
11.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա օգոստոսին Ղրիմում` ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում: Իսկ դրան հաջորդող հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին Նյու-Յորքում:
1
---