ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՆԱԻՐԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆԻՍՏԻՆ

PanARMENIAN.Net - 11.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Նաիրա Մելքումյանը կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նիստին, որը տեղի կունենա հուլիսի 12-ին Վիենայում: Այսօր Մամլո ազգային ակումբում կայացած մամլո ասուլիսին այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Նա նշել է, որ շատ օգտակար է համարում միջնորդների տվյալ նախաձեռնությունը, քանի որ այն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հնարավորություն է տալիս «առաջին ձեռքերից» ծանոթանալ Ղարաբաղի դիրքորաշմանը: Վարդան Օսկանյանը ասել է, որ նիստին համանախագահները, ըստ ամենայնի, կամփոփեն տարածաշրջան կատարած վերջին այցի արդյունքները:

Հուլիսի 16-17-ին ԵԱՀԿ գործող քարտուղար, Ավստրիայի արտգործնախարար Բենիտա Ֆերերո-Վալդները կայցելի Հայաստան եւ Ադրբեջան: --0--
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---