24.02.2001-ի համար տեղեկատվություն չկա:
1

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԵՐԵՔ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ ԵՎ ՈՉ ՄԵԿԸ

23 փետրվարի 2001 - 21:45 AMT  08:53 GMT
23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, հանդես գալով Միլի մեջլիսում, միանշանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներց եւ ոչ մեկը չի համապատասխանում Ադրբեջանի շահերին:

ՄՈՍԿՎԱՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԿԱՋԱԿՑԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է Ի. ԻՎԱՆՈՎԸ

23 փետրվարի 2001 - 21:20 AMT  08:53 GMT
23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ռուսաստանի ԱԳ նախարար Իգոր Իվանովը հայտարարել է, որ Մոսկվան «մտադրված չե ինքնամեկուսանալ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացից»:

ԱԴՐԲԵՋԱՆԻ 50 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ

23 փետրվարի 2001 - 21:19 AMT  08:53 GMT
23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ադրբեջանի մոտ 50 կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ հայտարարել են, որ կոչ կանեն ժողովրդին կազմակերպել բողոքի զանգվածային ակցիաներ, եթե այսօր խորհրդարանում կայանալիք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի քննարկումների ընթացքում ի հայտ գա իշխանությունների դրական վերաբերմունքը Հայաստանի հետ «կապիտուլյանտական» խաղաղության ստորագրմանը:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՐՏԻ 3-ԻՆ Հ. ԱԼԻԵՎԸ ԿԺԱՄԱՆԻ ՓԱՐԻԶ

23 փետրվարի 2001 - 21:19 AMT  08:53 GMT
23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հրավերով մարտի 3-ին Հեյդար Ալիեւը կժամանի Փարիզ:

174 ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 93-ՐԴ ՏԵՂԸ

23 փետրվարի 2001 - 21:18 AMT  08:53 GMT
23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Նախորդ տարվա ընթացքում մարդկային զարգացման ցուցանիշներով 174 երկրների շարքում Հայաստանը 87-րդ տեղից տեղափոխվել է 93-րդ տեղը:

ՔԱԼԻՖՈՐՆԻԱ ՆԱՀԱՆԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ԲԱՆԱՁԵՎԸ

23 փետրվարի 2001 - 21:17 AMT  08:53 GMT
23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Ներկայացուցիչների Պալատը կքննարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բանաձեւը:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻԼԼԻ ՄԵՋԼԻՍՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

23 փետրվարի 2001 - 21:17 AMT  08:53 GMT
23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Ադրբեջանի Միլլի մեջլիսում քննարկվում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները:

ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԽԱՂԱՂ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ

23 փետրվարի 2001 - 19:00 AMT  08:53 GMT
23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանի ԱԳ նախարարը զարմանք է հայտնել այսօր Ադրբեջանի Միլլի մեջլիսում կայանալիք ղարաբաղյան կարգավորման ուղիների քննարկման կապակցությամբ եւ նշել է, որ մոտ ապագայում խաղաղ համաձայնագրի ստորագրում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՐՔԵԼ Է ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԻՋԵՎ «ԲԱՆԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ» ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

23 փետրվարի 2001 - 17:54 AMT  08:53 GMT
23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ձեռք են բերել բանավոր համաձայնություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքերի վերաբերյալ:
1
---