ՄՈՍԿՎԱՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԿԱՋԱԿՑԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է Ի. ԻՎԱՆՈՎԸ

PanARMENIAN.Net - 23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ռուսաստանի ԱԳ նախարար Իգոր Իվանովը հայտարարել է, որ Մոսկվան «մտադրված չե ինքնամեկուսանալ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացից»:

Հինգշաբթի Մոսկվայում կայացած մամլո-ասուլիսում Իգոր Իվանովը նշել է, որ Մոսկվան մտադիր է ակտիվորեն աջակցել այդ խնդրի լուծմանը: Ռուսաստանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ հենց Մոսկվայում էր սկսվել խնդրի կարգավորմանը ուղղված Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների անմիջական երկխոսությունը:

Իգոր Իվանովի կարծիքով, միայն կողմերի անմիջական երկխոսության արդյունքում է հնարավոր ղարաբաղյան խնդրի երկարաժամկետ լուծումը: Ինչպես հաղորդում են ռուսաստանյան գործակալությունները, Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է նաեւ, որ առկա է ղարաբաղյան կարգավորման այլ արդյունավետ մեխանիզմ, որի շրջանակներում Ռուսատսանը համագործակցում է Ֆրանսիայի եի ԱՄՆ-ի հետ: Տվյալ հարցում, ընդգծել է Իգոր Իվանովը, մասնակիցների միջեւ «մրցակցություն» չպետք է լինի, քանի որ ղարաբաղյան խնդրի քաղաքական լուծումից կշահեն խաղաղ գործընթացի բոլոր մասնակիցները: Տվյալ խնդրի լուծումից է կախված Կովկասի եւ ողջ տարածաշրջանի կայունությունը, հայտարարել է Իգոր Իվանովը: --0--


 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---