20.04.2001-ի համար տեղեկատվություն չկա:
1

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԹՌԻՉՔՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՍԱՀՄԱՆԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ

14 ապրիլի 2001 - 20:27 AMT  23:08 GMT
14.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ղարաբաղյան սահմանի երկայնքով ադրբեջանական ռազմական ինքնաթիռները կատարում են հետախուզական թռիչքներ, հաղորդել են այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի մամլո ծառայութոյւնում:

ՖՐԱՍՆԻԱՅԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ

14 ապրիլի 2001 - 20:26 AMT  23:08 GMT
14.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հեռախոսազրույցում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեղ ջանքերին առնչվող հարցեր:

«ՄԵԴԻԱՄԱՔՍ»-ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԱՆԱԴՈԼՈՒ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ

14 ապրիլի 2001 - 20:26 AMT  23:08 GMT
14.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. «Մեդիամաքսը» այսօր դառձավ առաջին հայկական լրատվական գործակալությունը, որը համագործակցության համաձայնագիր կնքեց թուրքական խոշորագույն «Անադոլու» լրատվական գործակալության հետ:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

14 ապրիլի 2001 - 20:25 AMT  23:08 GMT
14.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Երկուշաբթի օրը Եվրամիության ԱԳ նախարարների խորհուրդը կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին շարունակել Լեռնային Ղարաբաղի խնդրի երկխոսությունը:

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻՆ

14 ապրիլի 2001 - 20:25 AMT  23:08 GMT
14.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. «Անիրական» է համարում Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմական դաշինքի ստեղծումը Վրաստանի պաշտպանության փոխնարար Գելա Բեժուաշվիլին:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ ԺՆԵՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

14 ապրիլի 2001 - 20:24 AMT  23:08 GMT
14.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Դժվար թե պետք է ակնկալել, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները կմասնակցեն հունիսին Ժնեւում կայանալիք ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հերթական փուլին:

ԲՈՒՇԸ ԵՎ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԽՈՍԵԼ ԵՆ «ՀԱՅ ԵՎ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԺՈՂՈՎՈՐԴՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

14 ապրիլի 2001 - 20:24 AMT  23:08 GMT
14.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ապրիլի 9-ին Վաշինգթոնում կայացած ԱՄՆ-ի եւ Հայաստանի նախագահների հանդիպման ընթացքում կողմերը խոսել են «հայ եւ ամերիկյան ժողովուրդների պատմական բարեկամության մասին»:

ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿԸ ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ

14 ապրիլի 2001 - 20:23 AMT  23:08 GMT
14.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ֆլորիդայում տեղի ունեցած ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ընթացքում քննարկվել են այն հայեցակարգերի իրականացման հնարավոր ժամկետները, որոնք ավելի վաղ, Փարիզում, քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Ժակ Շիրակի հետ:

ԲՈՒՇԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ ԱՆՑԵԼ Է «ՉԱՓԱԶԱՆՑ ՋԵՐՄ» ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

14 ապրիլի 2001 - 20:23 AMT  23:08 GMT
14.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ անցել է «չափազանց ջերմ» մթնոլորտում:
1
---