1

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՅԱՆՔԻ ՄԻՋԻՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄՈՒՄ Է 75 ՏԱՐԻ

28 նոյեմբերի 2001 - 22:25 AMT  10:04 GMT
90-ական թվականների կեսերին հանրապետությունում դիտվում էր կյանքի միջին տեւողության անկում, սակայն, սկսած 1999 թվականից նկատվում է հակառակ գործընթաց:

ԺՈՂՈՎՐԴԱԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ

28 նոյեմբերի 2001 - 22:24 AMT  10:04 GMT
Կուսակցությունը գրանցվել է մեկուկես ամիս առաջ: Նրա հիմնադիրներն են Ժողովրդական կուսակցության նախկին ղեկավարները, որոնք լքեցին կուսակցության շարքերը նրա այժմյան ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ տարաձայնությունների պատճառով:

ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ԲԱՆԱԿՑՈՒՑՅՈՒՆՆԵՐԸ

28 նոյեմբերի 2001 - 20:54 AMT  10:04 GMT
Ավելի ուշ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կմիանա Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

28 նոյեմբերի 2001 - 20:54 AMT  10:04 GMT
Երեկ կայացած մամլո ասուլիսում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ընդգծել է, որ Հայստանի ղեկավարությունը ողջունում է Հեյդար Ալիեւի հայտարարությունը հաջորդ տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու մասին:

ԼՂՀ-ՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ԱՃԻ ՑՈՒՑԱՆԻՇԸ ԿՏՐՈՒԿ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է

28 նոյեմբերի 2001 - 20:53 AMT  10:04 GMT
ԼՂՀ բնակչության բնական աճը նշված ժամանակահատվածում կազմել է 937 մարդ, ինչը 27,3 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա համապատասխան ցուցանիշը:

ՎԻԼԱՅԱԹ ԳՈՒԼԻԵՎԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՇԱՏ ԲԱՆ Է ԿԱԽՎԱԾ

28 նոյեմբերի 2001 - 20:52 AMT  10:04 GMT
Մեկնաբանելով հայաստանյան որոշ քաղաքական գործիչների հայտարարությունները այդ բանակցությունների անիմաստ լինելու վերաբերյալ` Գուլիեւը գնահատել է դրանք որպես «չափազանց սխալ դիրքորոշում»:

ԲԱՔՈՒՆ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՄԻՋԵՎ ԾԱԳԱԾ ՏԱՐԱՁԱՅՆՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԹՈՒԼԱՑՆԵՆ ԱՄՆ-Ի ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ

28 նոյեմբերի 2001 - 20:51 AMT  10:04 GMT
Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Հասիմ Մոլազացեն, որը ներկայացնում է այդ երկրի խորհրդարանը ԵԽԽՎ-ում, Բաքվի թերթերից մեկին տրված հարցազրույցում հայտարարել է, որ Ամերիկայի հիմնական հայկական լոբբիստական կառույցներում նախանշվող տարաձայնությունները ձեռնտու են Ադրբեջանի համար:

ԱԴՐԴԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ԵՎՐՈՊԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՍՏԻՊԵԼ ԲԱՔՎԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ

28 նոյեմբերի 2001 - 20:51 AMT  10:04 GMT
Անդրադառնալով դեկտեմբերի 3-ից 4-ը կայանալիք ԱՊՀ երկրների ԱԳՆ ղեկավարների նիստին` Գուլիեւը ասել է, որ չի սպասում որեւէ արմատական փոփոխություններ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

907 ԱՆԳԱՄ ՉԱՓԻՐ, ՄԵԿ` ԿՏՐԻՐ

30 հոկտեմբերի 2001 - 04:00 AMT  10:04 GMT
Ադրբեջանի նկատմամբ կիրառվող Միացյալ նահանգների տնտեսական պատժամիջոցները կմեղմացվեն: Այս առթիվ Բաքվում հաղթանակ են տոնում: Սակայն տեղի՞ն է արդյոք խոսել հաղթանակի մասին, եթե «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղմանն ընդդիմացող կողմը բոլորովին էլ Ադրբեջանը չէր:
Ակնհայտ է, որ հայկական լոբբինգի ներկայացուցիչները եւ նրանց հետ համագործակցող կոնգրեսականները ստիպված եղան զիջումների գնալ ո'չ թե Բաքվի, այլ սեպտեմբերի 11-ից հետո աշխարհում ընթացող գլոբալ քաղաքական գործընթացների ազդեցության տակ: Ադրբեջանը 9 տարի պայքարեց պատժամիջոցի վերացման համար եւ, փաստորեն, արդյունքի չհասավ: Իրավիճակը բեկվեց միայն այն ժամանակ, երբ 907-րդ ուղղումը սկսեց խանգարել նրանց, ում հանձնարարված էր հստակեցնել Ամերիկայի շահերը:
1
---