907 ՈՒՂՂՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՕՐԵՆՔԸ ՓՈԽԱՆՑՎԵԼ Է ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆԸ

20 դեկտեմբերի 2001 - 22:47 AMT  11:03 GMT
Ամերիկյան կոնգրեսը հաստատել է 2002 թվականի արտասահմնյան հատկացումների մասին օրենքը:

Իսրայելը զինու՞մ է Ադրբեջանին

15 դեկտեմբերի 2001 - 04:00 AMT  11:03 GMT
Ինչպես արդեն հայտնել ենք, վերջին շրջանում արաբական մի շարք թերթերում հրապարակվել են հոդվածներ, որոնցում ներկայացված էին Իսրայելի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկայի գաղտնի մատակարարումը հաստատող փաստեր: Վերջին նման հրապարակումը տպվել է Բեյրութում լույս տեսնող «Մուարի» շաբաթաթերթում («Թուրքիայի եւ Իսրայելի ռազմավարական միությունը ընդլայնվում է Ադրբեջանի հաշվին»): Սրան նախորդել էր թուրքական մամուլում տարածված այն հայտարարությունը, որ Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի Անկարա կատարած այցի ժամանակ քննարկվել է Ադրբեջանին համատեղ ռազմական աջակցություն տրամադրելու հարցը: Այս մասին մասնավորապես գրել էին «Հուրիեթը» եւ «Ռադիկալը»: Թել-Ավիվը եւ Բաքուն շտապեցին հերքել հասարակությանը արդեն հայտնի դարձած սենսացիոն հայտարարությունը: Սակայն հետագա իրադարձությունները միայն հաստատեցին, որ «առանց կրակի ծուխ չի լինում»:
---