12

ԻՐԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԹԵՄԱՆ

6 մարտի 2002 - 23:18 AMT  03:13 GMT
Հիշեցնենք, որ երեկ Երեւանում Ալի Շամխանին եւ Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավար Սերժ Սարգսյանը համաձայնագիր են ստորագրել ռազմական համագործակցության վերաբերյալ, որը, երկու նախարարների խոսքերով, ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

6 մարտի 2002 - 23:11 AMT  03:13 GMT
Երկրի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում գերմանացի դիվանագետը հավաստիացրել է, որ Գերմանիան պատրաստ է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ գործադրել բոլոր ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

6 մարտի 2002 - 22:29 AMT  03:13 GMT
Մոսկվայում մինչեւ մարտի մեկը, ամենայն հավանականությամբ, կկայանա «կովկասյան քառյակի» երկրների` Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպում:

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՃՇՏԵԼ ԵՆ, ՈՐ ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ՄՏՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԵՋ

6 մարտի 2002 - 22:21 AMT  03:13 GMT
Եվրոպայի Խորհրդի փորձագետները, որոնք ժամանել են Հայաստան զանգվածային լրատվության միջոցների մասին օրենքի նախագծի քննարկման նպատակով, պարզաբանել են փաստաթղթի շուրջ ստեղծված իրավիճակը:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԻՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ 1915 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԵՐԻ ԿՈՏՈՐԱԾԸ ԱՆՎԱՆԵԼ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»

6 մարտի 2002 - 22:12 AMT  03:13 GMT
Կոնգրեսականները կոչ են արել ԱՄՆ նախագահին ընդգրկել «ցեղասպանություն» բառը ամերիկյան հայերին ուղղված իր ավանդական դիմումի մեջ, որով նա մտադիր է հանդես գալ ընթացիկ տարվա ապրիլի 24-ին:

ՆԱՏՕ-Ի ԲՐԻԳԱԴԻ ԳԵՆԵՐԱԼԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ

6 մարտի 2002 - 21:38 AMT  03:13 GMT
Ամերիկացի ռազմական պաշտոնյան Հայաստանի Պաշտպանության նախարարության ռազմական համագործակցության եւ արտաքին կապերի վարչության պետ գեներալ-մայոր Միքայել Մելքոնյանի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՋՈՐՋ ԲՈՒՇԻՆ ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ՋԱՆՔԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

6 մարտի 2002 - 18:59 AMT  03:13 GMT
Մորելան կոչ է արել նաեւ ԱՄՆ վարչակազմին շտապ միջոցներ ձեռնարկել` Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու համար:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

6 մարտի 2002 - 18:48 AMT  03:13 GMT
ՀՀ ԱԱՆ մամլո ծառայությունում նշել են, որ այդ լուրերը տարածում են Ադրբեջանի հատուկ ծառայությունները պրոպագանդայի նպատակով:

ԵՐԵՎԱՆՈՒՄ Է ԳՏՆՎՈՒՄ ՆԱՏՕ-ՅԻ ԲՐԻԳԱԴԻ ԳԵՆԵՐԱԼԸ

6 մարտի 2002 - 18:44 AMT  03:13 GMT
Բրիգադի գեներալը բանակցություններ կվարի Հայաաստանի ռազմական ղեկավարության հետ եւ կքննարկի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, ինչպես նաեւ 2003 թվականին Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-յի զինավարժություններին վերաբերող հարցեր:

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՓՈՔՐԻԿ ԷՋՄԻԱԾԻՆ» ԱՆՎԱՆՈՒՄՈՎ ՊՈՒՐԱԿ

6 մարտի 2002 - 00:20 AMT  03:13 GMT
Ինչպես նշել է Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Խոսրոեւը, Երեւանում մեծ գոհունակությամբ են նշում այն ուշադրությունը, որը Թբիլիսիի իշխանությունները ցուցաբերում են հայ բնակչության խնդիրներին:
12
---