1

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՄ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

11 մարտի 2002 - 22:54 AMT  13:27 GMT
Հայաստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարարության պատվիրակությունը Դուբայում բանակցություններ է վարում կրկնակի հարկադրումից խուսափելու եւ ներդրումները խրախուսելու վերաբերյալ համաձայնագրերի ստորագրման նախապատրաստումը:

ՀԱՅ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՐԳՉՈՒՀԻ ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ ՀԱՄԵՐԳՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐՉԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՕԳՏԻՆ

11 մարտի 2002 - 22:48 AMT  13:27 GMT
Հավաքված միջոցների հանձնումը զոհվածների հարազատներին հանձն է առել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԼԱՏՎԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

11 մարտի 2002 - 22:45 AMT  13:27 GMT
Այցի ընթացքում լատվիացի պատգամավորները կհանդիպեն Հայաստանի ղեկավարությանը եւ ՀՀ խորհրդարանի անդամներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

11 մարտի 2002 - 21:38 AMT  13:27 GMT
Հայկական պատվիրակությունը ներկայացրել է պաշտոնական Երեւանի դիրքորոշումը պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցի վերաբերյալ, որը բխում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքից:

ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՎՐԱՍՏԱՆԸ, ԱԴՐԲԵՋԱՆԸ, ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՄԻԱՍԻՆ ԿԱՐԳԱՎՈՐԵՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

11 մարտի 2002 - 21:36 AMT  13:27 GMT
Թուրքիայի Ժողովրդավարության Հիմնադրամի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Բուլենտ Ակարջալին հանդես է եկել Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցություն սկսելու առաջարկով` Կովկասում առկա հակամարտությունների կարգավորման համար:

ՄԱՐՏԻ 12-13-Ը ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ` ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՉՏԱՐԱԾՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ

11 մարտի 2002 - 21:29 AMT  13:27 GMT
ԱՄՆ եւ Վրաստանի մասնագետների հետ մեկտեղ կոնֆերանսի աշխատանքներին կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի Ուկրաինայի եւ Ատոմային էներգիայի Միջազգային գործակալության ներկայացուցիչները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ, ՀԱՅՏՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԸ

11 մարտի 2002 - 19:49 AMT  13:27 GMT
Վաշինգտոնը մի շարք նախաձեռնություններ ունի Հարավային Կովկասում անվտանգության, կայունության եւ բարգավաճման հաստատման համար` հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր սոցիալ-տնտեսական շահերի վրա, նշել է դեսպանը:

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՂՄԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

11 մարտի 2002 - 19:42 AMT  13:27 GMT
Այդ մասին հայտնել է ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ դե Սյուրմենը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպմումից հետո:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ «ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎՈՐԵՆ» ՎԵՐԱԲԵՐՎԵՑԻՆ ԵԱՀԿ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻՆ

11 մարտի 2002 - 18:49 AMT  13:27 GMT
Այդ մասին հայտնել է Ռուսաստանի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը` մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ունեցած հանդիպումները:

Ալանդյան կղզիները չափազանց հեռու են Ղարաբաղից

28 հունվարի 2002 - 04:00 AMT  13:27 GMT
Վերջին ժամանակներս Ադրբեջանում աճել է ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված բոլոր տեսակի մասնավոր եւ հասարակական նախաձեռնությունների հանդեպ հետաքրքրությունը: Ինչպես երեւում է, Ադրբեջանի ոչպետական կազմակերպությունների ղեկավարները բառացիորեն են ընդունել միջազգային հաշտարարների հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը հակամարտող երկրների մայրաքաղաքներում պետք է գտնվի: Բաքվի հասարակական գործիչները գործի են անցել մշակելու եւ իրենց հանրության քննարկմանը ներկայացնելու ոչ մեկի հետ չհամաձայնեցված կարգավորման մեխանիզմներ: Պետական այրերը, որոնք ի պաշտոնե պետք է զբաղվեն ղարաբաղյան հիմնահարցով, տարակուսանքով են հետեւում նման տարօրինակ գործընթացին, սակայն նախընտրում են չմիջամտել: Մինչդեռ տեղերում նախաձեռնությունն առավել ակտիվանում է:
1
---