1

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ ԿԱՐԵՎՈՐՎԵՑ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԴԵՐԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

29 մայիսի 2002 - 23:01 AMT  14:45 GMT
Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովի «Տեղեկատվություն եւ զանգվածային լրատվության միջոցներ» հանձնախումբը երկօրյա քննարկումների ընթացքում առանձնահատուկ տեղ հատկացրեց Ինտերնետին` որպես Հայաստանը աշխարհին ներկայացնելու եւ Ինտերնետի ներուժը համազգային շահերի պաշտպանմանն ուղղված միջոցի:

ԱՇԽԱՏԱՆՔ Է ՏԱՐՎՈՒՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

29 մայիսի 2002 - 22:59 AMT  14:45 GMT
Արեւմտյան Հայաստանի հայերի երրորդ համագումարի անցկացման կազմկոմիտեն հանդես է եկել Արեւմտյան Հայաստանի հայերի ներկայացուցչությունը աքսորում ստեղծելու նախաձեռնությամբ:

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

29 մայիսի 2002 - 22:58 AMT  14:45 GMT
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել երկրի Ազգային բանկում նպատակային ներդրումներ կատարելու մասին` ընտանիքում յուրաքանչյուր երրորդ կամ հաջորդ ծնված երեխայի անունով 700-2000 դոլարի չափով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԻՐԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

29 մայիսի 2002 - 22:57 AMT  14:45 GMT
Պաշտոնական Երեւանը, Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը նվիրված վաղվա հանդիպման ժամանակ, կներկայացնեն էներգետիկայի նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը եւ «ՀայՌուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանը:

ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԱՎԱՐՏԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

29 մայիսի 2002 - 22:56 AMT  14:45 GMT
համաժողովի աշխատանքներին մասնակցել են գրեթե երեք հազար պատվիրակներ, որոնցից 1600-ը ներկայացնում էին հայկական սփյուռքը աշխարհի 48 երկրներից:

Հայաստան-Սփյուռք երկրորդ խորհրդաժողովն ընդունեց հռչակագիր

29 մայիսի 2002 - 22:55 AMT  14:45 GMT
«Մենք` հայ ժողովրդի բոլոր հատվածների ներկայացուցիչներս, ասված է նրանում, այսօր ՀՀ մայրաքաղաք Երեւանում միասնաբար քննարկեցինք արդի պատմական, աշխարհաքաղաքական իրողություններում հայության առջեւ
ծառացած համազգային առաջնահերթություններն ու մարտահրավերները եւ
նախանշեցինք դրանք համատեղ ջանքերով լուծելու ուղիներն ու
միջոցները»:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՂԱՐԿՎՈՒՄ Է ՉԱԴՐԱՅՈՎ

26 մարտի 2002 - 04:00 AMT  14:45 GMT
Բաքվում սկսվել է «Հիզբութ-Թահրիր» միջազգային ահաբեկչական կազմակերպության ադրբեջանական թեւի անդամների գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի վեց քաղաքացիներ մեղադրվում են իշխանությունը բռնի ոժով զավթելու փորձի եւ հրազենի կիրառմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ: Ինչպես հաղորդում է Բաքվի «Թուրան» լրատվական գործակալությունը նրանց մասնավորապես մեղադրում են Բաքվում ԱՄՆ դեսպանատան եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ: Հետաքննության արդյունքների համաձայն խմբավորման անդամները, որի կենտրոնը գտնվում է Պաղեստինում, կրոնական քարոզչության քողի տակ նպատակադրվել էին հասնել Ադրբեջանի ներկա պետական կարգի փոփոխմանը եւ ստեղծել իսլամական պետություն:
1
---