ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ ԿԱՐԵՎՈՐՎԵՑ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԴԵՐԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովի «Տեղեկատվություն եւ զանգվածային լրատվության միջոցներ» հանձնախումբը երկօրյա քննարկումների ընթացքում առանձնահատուկ տեղ հատկացրեց Ինտերնետին` որպես Հայաստանը աշխարհին ներկայացնելու եւ Ինտերնետի ներուժը համազգային շահերի պաշտպանմանն ուղղված միջոցի:

Ինչպես նշեց Պերճ Այվազյանը (HighTech Council) «Ինտերնետն ամեն ինչ է, եւ օգտագործելով Ինտերնետի հնարավորությունները, Ինտերնետը որպես միջոց դիտելով` Հայաստանը պետք է քայլեր կատարի համաշխարհային հանրության մի մասը դառնալու ուղղությամբ»: Խոսնակները ներկայացրին Հայաստանում նոր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված Սփյուռքի կատարած աշխատանքները, ծրագրային հեռանկարները: Առկա խոչընդոտները հաղթահարելու եւ ներդրումային ծրագրերի իրականացման արդյունավետությունն ապահովելու համար կարեւորվեց լրատվամիջոցների դերը` ոլորտի առավել խորը, համակողմանի եւ պարբերաբար լուսաբանումներով հանդես գալով:

Եզրափակիչ նիստում «Տեղեկատվություն եւ զանգվածային լրատվամիջոցներ» հանձնախմբի համադրող Տիգրան Նաղդալյանը, ամփոփելով քննարկումների արդյունքները, ներկայացրեց հանձնախմբի կոնկրետ առաջարկները` ԶԼՄ-ների եւ Ինտերնետի ներուժը Հայաստան պետության կայացման եւ ուժեղացման համար արդյունավետ օգտագործելու նպատակով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---