1

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԿԱՅԱՆԱ ԱՄՆ-ՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

5 հունիսի 2002 - 23:51 AMT  07:33 GMT
Այժմ ֆիլմը գտնվում է մոնտաժման փուլում:

ՈՒԺԵՂ ՀՐԴԵՀԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՅՐՎԵԼ Է ՄԱԼԱԹԻԱՅԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԸ

5 հունիսի 2002 - 23:34 AMT  07:33 GMT
Նախնական տվյալներով այրվել է մակերեսի մոտ հազար մետրը, որտեղ տեղադրված էին առեւտրի տաղավարները:

ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԱԼԼԱՀՇՈՒՔՅՈՒՐ ՓԱՇԱԶԱԴԵՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

5 հունիսի 2002 - 23:34 AMT  07:33 GMT
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը հերքել է ադրբեջանական աղբյուրների հաղորդագրությունը` մոտ օրերս Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Հարավային Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Շեյհ ուլ-իսլամ հաջի Ալլահշուքյուր Փաշազադեի կայանալիք հանդիպման մասին:

ՈՒԹ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԵՎ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

5 հունիսի 2002 - 23:33 AMT  07:33 GMT
Ինչպես հայտնի է, որոշ քաղաքական ուժեր նախաձեռնել են համամասնական տեղերի կրճատման հաշվին մեծամասնական տեղերի ավելացման նպատակահարմարության մասին հարցի քննարկումը:

ՍԹՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

5 հունիսի 2002 - 23:32 AMT  07:33 GMT
Սթրասբուրգում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարը Եվրոպայի Խորհրդի ղեկավարության հետ քննարկել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցությունների եւ ԵԽ-ի կազմում ընդգրկվելուց առաջ Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԵԿԱՄՈՒՏԸ ԿԱԶՄՈՒՄ Է ՀԻՆԳ ԵՎ ԿԵՍ ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ

5 հունիսի 2002 - 23:31 AMT  07:33 GMT
Ինչպես հայտնի է, համաձայն օրենքի` հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները եւ նրանց ընտանիքի անդամները մինչեւ հունիսի մեկը պարտավոր էին հայտարարագրեր ներկայացնել իրենց եկամուտների եւ ունեցվածքի մասին:

78-ԱՄՅԱ ՎԱՐՉԱՊԵՏ ԲՅՈՒԼԵՆԹ ԷՋԵՎԻԹԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԱՂԵՏԱԲԵՐ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ

5 հունիսի 2002 - 23:27 AMT  07:33 GMT
Թուրքիայում սրվում է ֆինանսական եւ քաղաքական ճգնաժամը, որն առաջացել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հեռանկարի պատճառով:

ԹՈՒՐՔԵՐԸ ՁԳՏՈՒՄ ԵՆ ՄԵՂՄԱՑՆԵԼ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ ՏՀԱՃ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ` ԿԱՊՎԱԾ «ԱՐԱՐԱՏ» ԿԻՆՈՆԿԱՐԻ ՄԵԾ ԷԿՐԱՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԵՏ

5 հունիսի 2002 - 23:27 AMT  07:33 GMT
Անկարայում գործող «Ռազմավարական ուսումնասիրությունների եվրասիական կենտրոնը» գիրք է հրատարակել, որը կոչված է մեղմելու Թուրքիայի համար տհաճ հետեւանքները` կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» աղմկահարույց ֆիլմի մեծ էկրան դուրս գալու հետ կապված:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՂԱՐԿՎՈՒՄ Է ՉԱԴՐԱՅՈՎ

26 մարտի 2002 - 04:00 AMT  07:33 GMT
Բաքվում սկսվել է «Հիզբութ-Թահրիր» միջազգային ահաբեկչական կազմակերպության ադրբեջանական թեւի անդամների գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի վեց քաղաքացիներ մեղադրվում են իշխանությունը բռնի ոժով զավթելու փորձի եւ հրազենի կիրառմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ: Ինչպես հաղորդում է Բաքվի «Թուրան» լրատվական գործակալությունը նրանց մասնավորապես մեղադրում են Բաքվում ԱՄՆ դեսպանատան եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ: Հետաքննության արդյունքների համաձայն խմբավորման անդամները, որի կենտրոնը գտնվում է Պաղեստինում, կրոնական քարոզչության քողի տակ նպատակադրվել էին հասնել Ադրբեջանի ներկա պետական կարգի փոփոխմանը եւ ստեղծել իսլամական պետություն:
1
---