1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՀԵՐՔԵԼ Է ԲԱՔՎԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՄԻ ՇԱՐՔ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԴԱՇՏԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՉՈՐՍ ՇՐՋԱՆՆԵՐԸ

8 հունիսի 2002 - 00:02 AMT  21:46 GMT
Հայաստանի արատքին գործերի նախարարության մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը հերքել է որոշ ադրբեջանական եւ ռուսաստանյան ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունը այն մասին, թե, իբր, օրերս Սթրասբուրգում կայացած բանակցությունների արդյունքում արտաքին քաղաքականության ոլորտի ղեկավար Վարդան Օսկանյանը հայտարարել է` Ադրբեջանին դաշտային Ղրարաբաղի չորս շրջանները հանձնելու հայկական կողմի պատրաստակամության մասին:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԻՐԱՆ ՔՈՒՐԴ ՊԱՐՏԻԶԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

7 հունիսի 2002 - 23:57 AMT  21:46 GMT
Ինչպես հաղորդել են Իրանի դեսպանատան մամլո ծառայությունում, թուրքական թերթի հրապարակումը այն մասին, թե, իբր, Իրանի հատուկ ծառայությունները համաձայնել են աջակցել քրդերին Լաչինի տարածքում Քրդական հանրապետության ստեղծման գործում, հարյուր տոկոսանոց սուտ է:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԸ ԿԵՂԾԻՔ ԵՆ ՏԱՐԱԾԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՇՏԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՉՈՐՍ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

7 հունիսի 2002 - 23:32 AMT  21:46 GMT
Հաղորդվում է, որ դրա փոխարեն պաշտոնական Երեւանը ակնկալում է հասնել Նախիջեւանի վրայով երկաթուղային երթեւեկության ապաշրջափակմանը:

ՇՎԵԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ` ՊԱՀԱՆՋԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՎԵՐԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ

7 հունիսի 2002 - 23:31 AMT  21:46 GMT
Ընդունված փաստաթղթում ասվում է նաեւ, որ Ադրբեջանը պետք է ընդունի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը:

ԲԱՔՎՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԸ

7 հունիսի 2002 - 23:31 AMT  21:46 GMT
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը ուսումնասիրում է Հայաստան թառափի եւ սեւ խավիարի առաքումներին, ձկնեղենի դելիկատեսների վերամշակման եւ արտահանման մենաշնորհ ունեցող,«Կասպիան ֆիշ Ազերբայջան» ընկերության առնչության հարցը:

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԿՎԵՐԱՀՍԿԵՆ ԱՄՆ-Ի ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

7 հունիսի 2002 - 23:30 AMT  21:46 GMT
ԱՄՆ կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենկ Փալլոունը եւ Ջո Քնոլենբերգը դիմել են նախագահ Ջորջ Բուշին` կոչ անելով ներկայացնել օրենսդիրներին Ադրբեջանին վարչակազմի կողմից տրամադրվող, ռազմական օգնության մանրամասն ծրագիրը:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՐԱՆԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՈՎ

7 հունիսի 2002 - 23:29 AMT  21:46 GMT
Ադրբեջանական ԶԼՄ-ների մտահոգությունն է հարուցել, մասնավորապես, Ստեփանակերտում Իրանի գործարարների կողմից հիմնված, գազամուղների, ջրատարների եւ ոռոգման համակարգերի շինարարության ժամանակ կիրառվող, պոլիէթիլենային խողովակների արտադրության մասին տեղեկությունները:

ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՇԵՆՔԻ ՄՈՏ

7 հունիսի 2002 - 23:29 AMT  21:46 GMT
Ախալքալաքի քաղաքային ժողովի ընտրություններում նախնական տվյալների համաձայն պարտություն կրած` թեկնածուի ներկայացուցիչները հանդես են եկել մեղադրանքներով շրջանային ընտրական հանձնաժողովի հասցեին, որը, իրենց կարծիքով, կեղծիքներ է թույլ տվել:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՐԻԶՈՆԱ ՆԱՀԱՆԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

7 հունիսի 2002 - 23:28 AMT  21:46 GMT
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը մասնակցել է Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի համալսարանում հայոց լեզվի ուսումնասիրության ծրագրի բացման շնորհահանդեսին:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՂԱՐԿՎՈՒՄ Է ՉԱԴՐԱՅՈՎ

26 մարտի 2002 - 04:00 AMT  21:46 GMT
Բաքվում սկսվել է «Հիզբութ-Թահրիր» միջազգային ահաբեկչական կազմակերպության ադրբեջանական թեւի անդամների գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի վեց քաղաքացիներ մեղադրվում են իշխանությունը բռնի ոժով զավթելու փորձի եւ հրազենի կիրառմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ: Ինչպես հաղորդում է Բաքվի «Թուրան» լրատվական գործակալությունը նրանց մասնավորապես մեղադրում են Բաքվում ԱՄՆ դեսպանատան եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ: Հետաքննության արդյունքների համաձայն խմբավորման անդամները, որի կենտրոնը գտնվում է Պաղեստինում, կրոնական քարոզչության քողի տակ նպատակադրվել էին հասնել Ադրբեջանի ներկա պետական կարգի փոփոխմանը եւ ստեղծել իսլամական պետություն:
1
---