ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ

26 հունիսի 2002 - 18:41 AMT  14:16 GMT
Եթե դիվանագիտական ջանքերը դրական արդյունքներ չտան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, Ադրբեջանի զինված ուժերը ցանկացած րոպեին պատրաստ են կատարել գլխավոր հրամանատարի հրամանը, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը:

ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԲԱՎԱԿԱՆԻՆ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԵՐ ԽԱՂԱԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՆԱԽԱՐԱՐԸ

26 հունիսի 2002 - 18:29 AMT  14:16 GMT
Օսկանյանը նշել է, որ անցյալ տարվա ընթացքում պաշտոնական Անկարայի դիրքորոշումը հարավկովկասյան տարածաշրջանում ընթացող գործընթացների վերաբերյալ զգալի փոփոխություններ է կրել:

ՎՐԱՑԱԿԱՆ ԽԱՌՆՎԱԾՔ` ԳՈՒՄԱՐԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆ

25 հունիսի 2002 - 05:00 AMT  14:16 GMT
Վրաստանում ավարտին է մոտենում տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման գործընթացը: Մայիսին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրությունները հատկանշվեցին բավականին տարօրինակ մի առանձնահատկությամբ` նախընտրական պայքարում ընտրական արշավի առաջնորդների դեմ օգտագործվող զենքը դարձան հայկական ծագումնաբանության մեղադրանքները: Ինչպես եւ սպասվում էր, ընտրություններում հաջողության հասան երկու արմատական օպոզիցիոն ուժեր` «Ժողովրդական շարժում- Ժողովրդավարական ֆրոնտ», որը ղեկավարում է Արդարադատության նախկին նախարար Միխայիլ Սահակաշվիլին, եւ խորհրդարանի նախկին խոսնակ Զուրաբ Ժվանիի թիմը, որն ընտրություններին մասնակցում էր պահպանողական կուսակցության դրոշի ներքո: Այս երկու անձերին միավորում է ոչ միայն Էդուարդ Շեւերդնաձեի անձի չընդունելը, այլեւ` ծագումը. եթե հավատանք թբիլիսյան ԶԼՄ-ներին, նրանք երկուսն էլ ունեն հայկական արմատներ:
---