ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՉ ՄԻ ԿՈՊԵԿ ՊԱՐՏՔ ՉԷ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

16 հուլիսի 2002 - 05:00 AMT  13:02 GMT
Երեկ Երեւանում սկսվել է պետական պարտքի մարման դիմաց հայաստանյան մի քանի ձեռնարկությունների բաժնետոմսերը Ռուսաստանին տրամադրելու բանակցությունների ավարտական փուլը: Եղած տեղեկությունների համաձայն` բոլոր մանրամասներն արդեն ճշտված են եւ այսօր եւեթ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը:
---