12

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԿՈՆՖԵՐԱՆՍ «ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՆԱՅՔ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԱՂԱՂ ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ

17 հուլիսի 2002 - 23:57 AMT  18:28 GMT
Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն ԼՂՀ պաշտոնական անձինք, տարածաշրջանի հասարակական եւ Լեռնային Ղարաբաղում գործող միջազգային հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչները:

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ Է ԲԱՑԵԼ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

17 հուլիսի 2002 - 23:46 AMT  18:28 GMT
Եվրոպայի քաղաքական հիմնարկությունների եւ հայկական համայնքների միջեւ կապող օղակ հանդիսանալով` Եվրոպայի հայկական դաշնությունն իր գործունեությունն ուղորդում է եվրոպական քաղաքական գործիչների աջակցությամբ Եվրոպայի հայկական համայնքների խնդիրների լուծմանը:

ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ 45 ՀԱԶԱՐ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

17 հուլիսի 2002 - 23:28 AMT  18:28 GMT
Այդ մասին է հայտնել Հայաստանի կառավարությանը կից Փախստականների եւ միգրացիայի հարցերի վարչության աշխատակազմի ղեկավար Վարդան Գեւորգյանը:

ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ԲԱՔՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ Է ՍՏԱՑԵԼ

17 հուլիսի 2002 - 22:55 AMT  18:28 GMT
Ինչպես հաղորդել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գագիկ Ասլանյանը, որը գլխավորում էր հայկական պատվիրակությունը նիստի ընթացքում, ադրբեջանական կողմը ինչպես միշտ բարձրացրել է «գրավյալ տարածքների եւ փախստականների» մասին հարցը:

ՄԻՆՍԿՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՅՔԱՐԻ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

17 հուլիսի 2002 - 22:27 AMT  18:28 GMT
Չորս օրվա ընթացքում` մինչեւ հուլիսի 19-ը, փորձագետները կքննարկեն թմրանյութերի եւ պսիխոտրոպ նյութերի ապօրինի շրջանառությանը հակազդելու գործում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության հայեցակարգի նախագիծը:

ԻՏԱԼԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

17 հուլիսի 2002 - 19:42 AMT  18:28 GMT
Այդ մասին Բաքվում հայտարարել է Իտալիայի փոխարտգործնախարար Մարգերիտա Բոնիվերին:

ՊԵՆՏԱԳՈՆՈՒՄ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ ԱՆՆՇԱՆ Է

17 հուլիսի 2002 - 18:52 AMT  18:28 GMT
Այդ մասին ասվում է ԱՄՆ-ի Կոնգրեսին ներկայացված Պենտագոնի հաշվետվության մեջ:

ԵՐԵՎԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

17 հուլիսի 2002 - 18:51 AMT  18:28 GMT
Պատվիրակության անդամները, որի կազմում ընդգրկված են նաեւ Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ Արտյուշ Համբարձումյանը եւ Նինոծմինդայի շրջանի վարչության նախագահ Րաֆիկ Արզումանյանը, հանդիպում կունենան Հայաստանի նախագահի եւ վարչապետի հետ:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

17 հուլիսի 2002 - 18:46 AMT  18:28 GMT
Ինչպես հայտարարել է Երեւանում գտնվող հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը, համաձայնագիրը ընդգրկում է արարողակարգային հարցեր, եւ նախատեսվում է, որ մինչեւ տարեվերջ կկայանա ունեցվածքի ակտերի փոխանակում:
12
---