Քաղաքականություն.

ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱԶԱՏԵԼ ՎՐԱՍՏԱՆԸ ՉԵՉԵՆԱԿԱՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՑ

Ախալքալաքում գործող հայկական «Վիրք» կուսակցության առաջնորդն համոզված է, որ հարյուրավոր վրաստանաբնակ հայեր ոտքի կկանգնեն, եթե Վրաստանի իշխանությունները Պանկիսի կիրճում հակաահաբեկչական գործողությունների անցկացման համար կամավորների հավաքագրում սկսեն:

17 սեպտեմբերի 2002
Եռօրյա պաշտոնական այցով Երեւան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Դավիթ Թեվզադեն: Այցը վաղուց էր նախատեսված եւ ոչնչով կախված չէ ռուս-վրացական հարաբերությունների սրման եւ Պանկիսի կիրճում ռուսական զորքերի կողմից ռազմական գործողությունների անցկացման հեռանկարի հետ: Սակայն, վերջին իրադարձությունները չէին կարող հատուկ նշանակություն չհաղորդել այցին, քանի որ Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հակասությունների սրումը կարող է ազդել նաեւ Վրաստանի եւ Հայաստանի փոխհարաբերությունների վրա:
 
---