ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱԶԱՏԵԼ ՎՐԱՍՏԱՆԸ ՉԵՉԵՆԱԿԱՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՑ

Ախալքալաքում գործող հայկական «Վիրք» կուսակցության առաջնորդն համոզված է, որ հարյուրավոր վրաստանաբնակ հայեր ոտքի կկանգնեն, եթե Վրաստանի իշխանությունները Պանկիսի կիրճում հակաահաբեկչական գործողությունների անցկացման համար կամավորների հավաքագրում սկսեն:

Եռօրյա պաշտոնական այցով Երեւան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Դավիթ Թեվզադեն: Այցը վաղուց էր նախատեսված եւ ոչնչով կախված չէ ռուս-վրացական հարաբերությունների սրման եւ Պանկիսի կիրճում ռուսական զորքերի կողմից ռազմական գործողությունների անցկացման հեռանկարի հետ: Սակայն, վերջին իրադարձությունները չէին կարող հատուկ նշանակություն չհաղորդել այցին, քանի որ Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հակասությունների սրումը կարող է ազդել նաեւ Վրաստանի եւ Հայաստանի փոխհարաբերությունների վրա:
PanARMENIAN.Net - Պաշտոնական Երեւանը գիտակցում է, որ հակառակ իր կամքին կարող է ներգրավվել իրադարձություններում: Սա լիովին հնարավոր է, քանի որ Պանկիսի կիրճում հակաահաբեկչական գործողությունների անցկացման մասին Վլադիմիր Պուտինի հայտարարության վերաբերյալ վրացական խորհրդարանականների առաջին արձագանքը հայաբնակ Ախալքալաք քաղաքից, որը Սամցխե-Ջավախեթիա ծայրամասով սահմանամերձ է Հայաստանին, ռուսական 62-րդ ռազմական բազայի դուրս բերման հարցի արագացման որոշումը եղավ: Անցյալ շաբաթ Ախալքալաքում բազայի դուրս բերման դեմ բողոքի զանգվածային ցույց է տեղի ունեցել: Պաշտոնապես չգրանցված հայկական «Վիրք» կուսակցության կազմակերպած ցույցին տարբեր տվյալներով մասնակցել են հազարից մինչեւ հինգ հազար մարդ: Ցույցի մասնակիցները, դիմելով Վրաստանի, Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներին, հայտարարել են, որ հաստատակամ են ռուսական զինվորականների ներկայությունը պահպանելու որոշման մեջ:

Ռուսականամետ կողմնորոշում ունեցող Ջավախեթիայի հայ բնակչությունը բազայի դուրս բերման արագացմանը սկզբունքորեն դեմ է նաեւ այն բանի համար, որ հսկայական ռազմական օբյեկտը եկամտի հաստատուն աղբյուր է խիստ ծանր սոցիալ-տնտեսական խնդիրներով առանձնացվող երկրամասի հազարավոր հայկական ընտանիքների համար: Ախալքալաքի հայերի անհանգստության առիթ է նաեւ այն կասկածը, որ ժամանակի ընթացքում ռուսական զինվորականների տեղում կհայտնվեն թուրքական զինվորները: Նման կասկածների համար, իսկապես, որոշ հիմքեր կան: Դժվար չէ հասկանալ տեղի բնակչության անհանգստությունը, եթե նկատի ունենանք այն, որ Ջավախեթիայի բնակչության զգալի մասը հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի իրականացրած եղեռնից հրաշքով փրկվածների ժառանգներն են:

Երեւանյան այցի ընթացքում Դավիթ Թեմզադեն հերթական անգամ Հայաստանի իշխանությանը վստահեցրեց, որ Ջավախեթիայում թուրքական զինվորականների ներկայության մասին խոսք անգամ լինել չի կարող: Այնուհանդերձ, նախարարի բանավոր երաշխիքները նվազ իրական չեն դարձնում Ախալքալաքի բազայի շուրջ ստեղծված վեճում Հայաստանի անուղղակի ներգրավման վտանգը: Ակնհայտ է, որ ժամկետից շուտ բազայի դուրս բերման հարցի ուժային կարգավորման փորձի արդյունքում կարող է առաջանալ հակամարտություն, որտեղ չի կարող մասնակցություն չունենալ տեղի հայ բնակչությունը: Իսկ դա էլ իր հերթին որոշակի պատասխանատվություն կդնի պաշտոնական Երեւանի վրա, որը կարեւորում է բարիդրացիական հարաբերությունները թե մոսկվայի, թե Թբիլիսիի հետ:
Երեւանում խիստ հետքրքրված են Պանկիսի կիրճում հակաահաբեկչական գործողությունների անցկացման ձեւերի եւ մեթոդների շուրջ ստեղծված վեճի խաղաղ կարգավորմամբ եւ երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների վերականգնմամբ: Այդիսկ պատճառով, Հայաստանի իշխանությունները գտնում են, որ իրավունք չունեն ռուս-վրացական սրվող հակամարտության զուտ դիտող կողմը լինել: Վաղուց նախատեսված պաշտպանության նախարարի այցը լավ առիթ էր դիվանագիատական մեթոդները խաղաղասիրական նպատակներով օգտագործելու համար, եւ, իհարկե, Ախալքալաքում լարվածությունը թուլացնելու համար: Ի դեպ, Դավիթ Թեվզադեի Երեւան այցի նախօրեին երկրի իշխանության հետ բանակցելու նպատակով ժամանել էր նաեւ Ախալքալաքի շրջանային ադմինիստրացիայի նախկին ղեկավար, Վրաստանի հայ համայնքի առաջնորդ Հենրի Մուրադյանը, որին ընդունված է համարել նախագահ Շեւերդնաձեի մտերիմը: Խուսակցության թեման նույնն էր:
«Պանկիսի կիրճում չեչենական եւ օտարերկրյա գրոհայինների տեղակայումը վտանգավոր է կովկասյան բոլոր ժողովուրդների համար»,- օրերս հայտարարել է ջավախեթյան «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը: Նա վստահեցրել է, որ Ախալքալաքի եւ հարեւան շրջանների հազարավոր հայեր պատրաստ են մասնակցել վրացական հողը ավազականերից ազատագրելու գործին: «Եթե Վրաստանի իշխանությունները որոշեն կամավորներ ուղարկել Պանկիս, ապա շատ հայեր կհամաձայնեն շարք կանգնել»,- հայտարարել է չգրանցված կուսակցության առաջնորդը: Կուսակցությունն իր շարքերում, որոշ տվյալների համաձայն, հաշվարկում է մինչեւ 15 հազար հայազգի Վրաստանի քաղաքացիներ: Թբիլիսիում, բնականաբար, ախալքալաքցիների նախաձեռնությունը ոչ ոք չի սկսել քննարկել...
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
 Ուշադրության կենտրոնում
Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց

Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց Ոստիկանները խլել են և տարել Փաշինյանի խրտվիլակը

 Բաժնի այլ նյութերը
Պարտության առաջին ամիսը Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---