12

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐ

30 սեպտեմբերի 2002 - 23:30 AMT  13:23 GMT
Սերժ Սարգսյանը Մոսկվայում կքննարկի նաեւ հայկական բանակի տրամադրության տակ գտնվող խորհրդային եւ ռուսական արտադրության զենքի եւ ռազմական տեխնիկայի վերանորոգմանը եւ արդիականացմանը վերաբերող հարցեր:

ՃԳՆԱԺԱՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԵԽԽՎ-Ի ՄԻՋԵՎ ԽՈՐԱՆՈՒՄ Է

30 սեպտեմբերի 2002 - 23:14 AMT  13:23 GMT
ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Ուլուք Գուրքանը հայտարարեց, որ Թուրքիան մտադիր չէ ընդունել նոյեմբերի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ԵԽԽՎ-ի դիտորդներին:

ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ ԷՆԵՐԳԱԿԱՍԿԱԴԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ԴԻՄԱՑ

30 սեպտեմբերի 2002 - 23:13 AMT  13:23 GMT
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի պարտքը 1995-2001 թթ. ներկրած միջուկային վառելիքի համար կազմում է 32 միլիոն դոլար:

ՄԻ ՇԱՐՔ ՀԱՅԵՐ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ

30 սեպտեմբերի 2002 - 22:38 AMT  13:23 GMT
Երախտագիտություն հայտնելով օտարերկրյա մասնագետներին, որոնք աջակցել են երկրի զարգացմանը, Չինաստանի փոխվարչապետ Ցյան Ցիչենը պարգեւատրման արարողության ժամանակ հայտարարել է, որ կկատարելագործվեն համապատասխան օրենքի դրույթները` օտարերկրյա մասնագետների աշխատանքի եւ կյանքի պայմանների հետագա բարելավման նպատակով:

ՉԵՉԵՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԵՌԱՑԵԼ ԵՆ ՊԱՆԿԻՍԻ ԿԻՐՃԻՑ ԵՎ ՄԵԿՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱ

30 սեպտեմբերի 2002 - 22:04 AMT  13:23 GMT
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի տարածաշրջանային օպերատիվ շտաբի ներկայացուցիչ Իլիա Շաբալկինը:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳԼԵՆԴԵԼ ՔԱՂԱՔՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ

30 սեպտեմբերի 2002 - 20:28 AMT  13:23 GMT
Հուշարձանի ստեղծման համար կհատկացվի 250-500 հազար դոլար եւ կպահանջվի երկու տարի:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

30 սեպտեմբերի 2002 - 20:18 AMT  13:23 GMT
Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման, փոխադարձ ներդրումների հարցեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵՑ ԲՐՅՈՒՍԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

30 սեպտեմբերի 2002 - 20:17 AMT  13:23 GMT
Հանդիպման նպատակն է` ամփոփել Գործընկերության եւ համագործակցության պայմանագրի շրջանակներում ծավալված համատեղ գործունեեությունը քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում:

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԲԱՔՈՒ ԵՆ ԲԵՐԵԼ «ՈՐՈՇ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ», ԲԱՅՑ ՈՉ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

30 սեպտեմբերի 2002 - 19:24 AMT  13:23 GMT
Այդ մասին Բաքվում հայտարարել է Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Պերինան:

ՀՀ ԱԳՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԱՄՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

30 սեպտեմբերի 2002 - 19:12 AMT  13:23 GMT
Պատվիրակությունը` ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանի գլխավորությամբ, Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Մարկ Գրոսմանին եւ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Լին Պասկոյին:
12
---