Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան

Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան

PanARMENIAN.Net - Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է, որ ադրբեջանական մամուլը չի դադարում հոդվածներ գրել Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին՝ ստանձնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հենարանի ու տեղեկատվական աջակցի ֆունկցիան։

«Բայց այս մի հրապարակումն առանձնահատուկ ուշադրության է արժանի, սա հստակ խոսում է այն մասին, թե ինչի է հասցրել Փաշինյանը իր «խաղաղության դարաշրջանով», ինչպիսի ինքնավստահություն է հաղորդել Բաքվին, որ համարձակվեն նման բան գրել իրենց հրապարակումներում․ «Իսկ եթե իրավիճակը հասնի «կարմիր գծին», Ադրբեջանն ու Թուրքիան կարող են մտածել իրենց սահմանափակ զորակազմը Հայաստանի տարածք մտցնելու մասին՝ իրավիճակը կարգավորելու համար»։

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին, ես ավելացնելու այլ բան չունեմ․․․»,–գրել է նա։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմամարդ հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։

Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։

Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովում նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---